Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարգարե, որ մարդոյ որպէս պալ խապախի լինեին ավուրք յուր, որպեսզի շատ դիմանային. դուն մարգարե էիր, եթե ուզեիր, կընեիր։

Խալսեցավ, մեռավ, բայց չկարծեք թե աննշան մեռավ, անմահության մեջ նստելու գնար։ Յուր անխոս բերանը կարծես կըսե մեզի. «Մարդիկ, առանց ստակի ապրիլ սորվեցեք»։ Մենք և մեր զավակունք պիտի հիշենք զայն, երբ ձեռվընիս գրպաննիս խոթենք և բան մը չգտնանք հոն։

Մի՛ լաք, եթե ինք մեռավ, թողուց մեզի յուր զավակը, 1877-ը, որ յուր հորը ընթացքին հետևելով, անոր հիշատակը չպիտի ջնջե մեր փորերեն։

Ժողովուրդ, տեղս չներեր ավելի ընդարձակ խոսիլ այս հանգուցելույն վրա. մինակ սա կ՝աղաչեմ, որ անոր հիշատակը չմոռնալու համար 1876 թվականը գործածեցե՛ք մինչև այն օրը, ուր թղթադրամաց ընթացքը կը կանոնավորվի, հացի խնդիրն կը լուծվի, առևտուրը կը բացվի և զիրար խաբելու հարկին մեջ չենք մնար:


ԿԱՐԵՎՈՐ ԱԶԴ

Այն հայտարարության վրա որով ծանուցած էինք քիչ ատենեն Թատրոնի հրատարակությունը դադրեցունելու ստիպված ըլլալնիս, շատ մը նամակներ[1]...... նաև ընթերցասեր ազգայինք, որք Թատրոնի հրատարակությանը մեզմե ավելի նախանձախնդիր ըլլալով կը խոստանան անձնանվիրարար աշխատիլ և թերթերնուս հարատևությանը համար պետք եղած օգնությունը ընել մեզ։

Ազգայնոց կողմեն ցույց տրված այս համակրությունը, որոմն քիչ արժանի է Թատրոնը, կստիպե զմեզ, ետ առնել մեր որոշումը և առաջվան պես հրատարակել Թատրոնը, հրապարակավ մեր շնորհակալությունները հայտնելով այն ազնիվ անձանց, որք հոժարեցան խրախուսել զմեզ։

Այս առթիվ կը ծանուցանենք, որ բաժանորդագրության տետրակը նորեն բացված է, և բաժանորդագրության տեղն է Ս․ Ղ․ Յազմաճյան գրատունը Ենի ճամի, Չիլինկիրլեր ճատտեսի, թիվ 2։


ԻՄ ԱՂՈԹՔՍ

Ո՜վ աստվածներ, խոնարհեցուցեք ձեր ականջները և իմ խնդրվածքներուս ուշադրություն ըրե՜ք։

  1. Մեր տրամադրութեան տակ եղած «Թատրոնի» սույն համարը աղճատված է և թերի։ Ծ. կազմ.։