Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վերջին գիսավորին պոչեն մեկ ճաճանչ մը։

— Լեռը ծնող մուկը։

— Եզոբոսի աքաղաղին աղբանոցի մը մեջեն գտած թանկագին քարը։

— Լուսնո ձախ աչքը, որ երկար ատեն իբրև լապտեր գործածվեցավ կույրերու հիվանդանոցին մեծ սանդուխին վրա։

— Կերակուրնին շատ տաք ուտող որկրամոլաց կոկորդը չայրելու համար թիթեղյա աստառ մը։

— Տիոժենի տակառին ամբողջ շրջանակը։

— Ապողոնի քնարին աղեղը։

— Խնչելու դժվարություն քաշող քիթերուն համար թաշկինակ մը։

— Հրեից շաբաթուն համար որդվոց որդիս գործածված նոր ավել մը։

— Մաղի պես ծակված ձեռնոց մը, որպեսզի բարեկամական ողջույները կարողանան մեջեն անցնիլ։

— Լուսինը ծակելու հատկացյալ ամենափոքրիկ գայլիկոն մը։

— Սատանային հագուստը, զոր անապատական մը յուր ծերության Ժամանակ գործածեց։

Թմբուկի ձայնով բռնված նապաստակ մը։

— Երկչոտներուն քաջություն տալու համար Աքիլլեսի վարտիքը։


ՔՐԻԱՏՈՍՏՈԻՐ ԷՖԵՆՏԻ ԵՐԱԶԻՍ ՄԵՋ

Չգիտեմ, որ երազահանը կըսե, թե երազիդ մեջ կրոնավոր տեսնես նե սատանա է — թեպետև ուբիշ. երազահան մալ կը պնդե, թե այդ երազահանին ըսածը երազ չէ, այլ ճշմարտություն է... քիչ բացառությամբ — բայց չըսեր թե երազիդ մեջ սատանա տեսնես նե ի՛նչ է, ո՛չ ալ կըսե, թե Քրիստոստուխ էֆենտին տեսնես նե ի՛նչ կը նշանակե։

Ես կըսեմ, թե երազիդ մեջ Քրիստոստուր էֆենտին տեսնես նե ճշմարտախոս մարդ մը տեսած կըլլաս, և այս ըսածս կապացուցանեմ, եթե քանի վայրկյան զիս մտիկ ընելու շնորհն ընեք ինձ։

Անցյալ գիշեր, ժամը մեկուկեսին ատենները, երբ սենյակիս մեջ բազմոցի վրա նստած կը խորհեի այն վեճին վրա՝ զոր Վարչությունը բացած է Ղալաթիո օճախին դեմ, այն միջոցին, ուր մեր խեղճ ազգը ավելի պետք ունի իր առջևը տեղի ունեցած քաղաքական