Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կապիկներ, բայց անոնք ալ իրենց հագուստներուն շնորհիվ միայն կը տարբերին լեռնաբնակ կապիկներեն։ Ուրիշներու նմանելու և հետևելու մեջ առաջին տեղն կը բռնեն հայ կապիկները։ Այն ատեն միայն կը հրաժարին նմանողության սկզբունքեն, երբ խնդիրն առատաձեռնության կամ դյուցազնության վրա է։

Այս կենդանվույն կերակուրն է պտուղ, հաց, միս և հավկիթ, ձեռքովը կառնե, բերանը կը տանի և... պատվելիեն ավելի քաղաքավարությամբ կուտե։ Կարմիր գինին շատ կը սիրե, բայց գինեպանին քով վարկ չունենալուն համար կստիպի ջուր խմել. չենք գիտեր, թե այս տարի ինչ կը քսմե, վասնզի մայրաքաղաքիս մեջ ջուր չկա հիմա։

2․ — Հասարակ Կապիկ — Երեք ոտք բարձրություն ունի, մորթին գույնը դեղին է, երեսը մարմնո գույն ունի։ Պտուղներ և տունկեր կուտե, երբեմն ալ գետնեն քարեր վերցնելով անոնց տակը եղած միջատն երբ կուտե, առանց դատի մնացող փաստաբաններու պես. ծանր քարերը վերցնելու համար ընկերներն օգնության կը կանչե։ Մայրաքաղաքիս քաղաքապետությունն կրնա, եթե ուզե, այս կապիկներու միջոցավ Պոլսո փողոցներու մեջ գտնված փոքր քարերը ժողովել տալ։

(Շարունակելի)[1]


ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Խնդիր. — Նեննի, պապամ, նեննի։

Գարուն. — Հելեսա՜, հելեսա՜, հեյամոլա, հելեսա։

Սնանկություն. — Թահընլը Է թոբիկս։

Հայրենիք. — Գավաթ մը ջուրեն աժան, 10-ը փարա. բայց ձրի ալ տալու ըլլա, ընթերցասեր հասարակությունը կարելի է կարդալու համար վրա փարա ուզե։

Մասիս. — Տյոշեկի չարշաֆ ըլլալու չափ մեծցավ. բանը մնաց յորղանին. անոր ալ տեղը կարծենք թե ազգասեր Մեճմուայը Հավատիսը պիտի բռնե։

Ճերիտե. — Գույնը գրպանը մոռցավ։

Փաստաբան. — Փաստե ավելի։

Բարենորոգում. — Լրագրաց համար շատ պետք է։

  1. Շարունակությունը չկա։ Ծ. կազմ.։