Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խղճմտանք. — Հիմա անանկ բան կա՞ մի։
Վեղար․ — Լեզու և հանճար եկեղեցականաց։
Ազգասիրություն. — Ես և իմ շահս։
Պատիվ․ — Քսակի մեջ։
Անկեղծություն. — Վա՜յ ապուշ, վա՜յ։
Փաստաբանություն. — Սնանկութենե ետքը։
Քննադատություն. — Կամա՛ց, հիմա աչք կը հանես։
Առևանգություն. — Սիրո հրդեհ։
Սեր. — Որուն ամիսն Է մայիս։
Ալեկոծություն. — Տես երիտասարդուհյաց սիրտը։
Խոստում. — Թուլ է երիտասարդաց բերնին մեջ, իսկ ամուր՝
երիտասարդուհյաց շրթունքին վրա։
Պչրանք. — Առաքինություն կանանց։
— Աչք.— Լեզու կանանց։
Համեստ. — Ածական, որուն գոյականը կորսված ըլլալուն համար հիմա իբր գոյական կը գործածվի։
— Հնոց. — Սիրո լեզու։
— Ուխտ. — Երդում հավատարմության, որ կը նմանի եպիսկոպոս կամ Պատրիարք չըլլալու համար եղած երդումներու։
Գրասեր — Ատոմ. — Դրական փիլիսոփայություն։
Դրական փիլիսոփայություն. — Գրասեր — Ատոմ։
Օշին. — Թեթև Գարագուլագի ջուր։
Ազգասեր. — Մասիսի ազգասեր աշխատակիցը։
Արվեստասեր․ — Նույն ընդ վերնույն։
Քաղաքագետ. — Աչքդ գոցե ու համրն։
Բարեկամական օգնություն. — Բան մը՝ զոր մերժողը կը պահպանե յուր պատիվը։
Գրիչ. — Առավել քան երբեք պեղիչ կամ բրիչ։
Բախտախնդրություն. — Մեծ հաջողություն ժողովրդականության անունին տակ։
Խաբեություն. — Թիկնոց մը՝ զոր յուր վրա առնողը կըլլա ժողովրդական, մեծապատիվ, ազգասեր և ժողովրդյան մարդը։
Եվրոպական համաձայնություն. — Թատերական ներկայացում։