Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օգտակար խրատ։

Անոնք, որ քուրպաղըճըխի հիվանդություն ունին՝ զգուշանալու են իրենց օղիին մեջ ջուր խառնելե։


Սրճարանի մը մեջ․

— Շատ քաջ զինվոր մէր, այնպես որ թշնամվույն գնդակն մեկ ականջեն մտավ մյուս ականջեն ելավ և ինքը վայրկյան մը հրացանն չնետեց։

— Ականջեն մտնողն ելնողն խրատ մըլլալու է ուրեմն։

— Արևելքի՞ օգտակար խրատներն։

— Անոնք ականջե մտնելու չափ ույժ ունի՞ն..․


Կրոնական ժողովո կողմեն հրատարակված շրջաբերականի մը համաձայն քահանաներն իրենց դեմ եղած հրատարակությանց պատասխանելու իրավունքեն զրկված են։ Քահանայք իրավունք պիտի ունենան միայն Կրոնական ժողովո իմաց տալ երբ իրենց դեմ հոդված մը տեսնվի լրագրի մը մեջ․ և Կրոնական ժողովն պիտի տնօրինե պարտ ու պատշաճն։

Կըսվի թե Մկրյան տեր Հովհաննես հոր քանի մը տարիներե հետե եպիսկոպոսաց և ուրիշ անձանց դեմ հրատարակած անքահանայավայել հոդվածներն պատճառ տված են Կրոնական ժողովո այս որոշման։

Ի՞նչ որ ալ ըլլա, կուզեինք իմանալ, թե քահանաներն իրենց գործելիք հանցանքներն ալ Կրոնական ժողովո նախապես իմաց տալու պարտավո՞ր են, թե ոչ։


Կրոնական Ժողովն պաշտոնական ծանուցմամբ կը հերքե ազգային լրագրաց այն լուրն, թե Կրոնական ժողովն Հաճնո խնդրույն առթիվ շնորհակալյաց գիր ուղղած է առ ամենապատիվ կաթողիկոսն Կիլիկիո։

Որքան գոհ և ուրախ կը լինեինք, եթե Կրոնական ժողովո նմանօրինակ հերքումներն ոտանավոր գրվեին․..