Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչպես չըսի.․․ ազատության վրա գրված քի՞չ ստանավորներ կարդացի։

— Թե ընկերության մեջ անվայել է բռնած ընթացքը։

— Շատ խոսեցա, բայց նա դաշույնով կը խոսի կոր։

— Չկրցա՞ր դաշույնն ձեռքեն առնել ու քանի մապտակ հասցնել երեսը։

— Սանկ, կից մը տայիր մեջքին։

— Ականջը քաշեիր։

— Կը տեսնեմ, թե դուք տղու պես կը խոսիք։

— Ոչ, ոչ։

— Հակակարծիք եմ։

— Չեմ ընդունիր։

— Կը բողոքեմ։

Իսկ կարծիքներն բոլորովին կը փոխվին, երբ մին նման օրինակ պարագայի մը մեջ դիմադրություն ըրած և սպանված լինի, այն ատեն հակառակ կարծիքներ կը հայտնվին.

— Մեծ անխոհեմություն ըրած է սպանվելով։

— Հիմարություն է ըրածը։

— Խելքե մտքե դուրս է։

— Մրջյունն ե՞րբ դեմ դրած ունի առյուծին։

— Յուր կյանքն ազատելու աշխատելու էր, կամ փախչելով, կամ փրկանք տալով։

— Ցավալի է, թե ասանկ խնդիրներ կը գտնվին տակավին։

Մարդո կազմվածքն, ինչպես հայտնի է, տակավին բարեփոխության պետք ունի, որպեսզի կարենա ուրիշին համար զգալ, խորհիլ ինչ որ յուր անցին համար կզգա ու կը խորհի։ Սպասելով հանդերձ այս բարեփոխության՝ ամեն անհատ, որ այլոց իրավունքներն ու շահերն պաշտպանելու պաշտոն ստանձնած է, ջանալու է յուր կարծիքներն արտահայտել այն եղանակտվ, որով պիտի արտահայտեր երբ այդ պաշտպանելի իրավունքներն ու շահերն յուր անձին պատկանեին։ Կ. Պոլսո, ինչպես նաև գավառաց ազգային ժողովներոլ մեջ՝ խորհուրդներու մեջ աթոռ ունեցող ազգայինք ի բաց թողլու են ամեն փառասիրական ձգտում, ամեն անձնական շահ, և ամեն անձնական կիրք, որք ընդհանրապես կը տիրեն մեր նիստերուն, և երբ քանի մանձեր իրենց կրից հագուրդ տալու համար ամեն ճիգ կը թափեն հրաժարեցնելու համար իրենց քարոզիչն կամ առաջնորդն՝ որ ծանր հանցանք մը գործած չէ, ժողովականց իրենց եկեղեցվույն, իրենց կրոնքին