Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անբարոյական, ավանակ տիտղոսներն նվիրելով այն հասարակության, որուն մեկ անդամը լինելու պատիվն ունին՝ իրենց խմբագրական պաշտոնն անթերի կատարած կըլլան, իրենց ընդունած գրությամբ չվարվող խմբագիրներեն ավելի ազատախոս կը հանդիսանան, ազգին մեծ ծառայություններ մատուցած կըլլան։ Ասոնք հավատալ, կամ, լավ ևս, հավատացնել կը ճգնին, թե ճշմարտախոսությունն հայհոյության մեջ կը կայանա, և թե այն հրապարակախոսն, որ օրը քանի մանգամ լիրբ, գող և այլն պատվանշաններն չտար յուր ազգին՝ շողոքորթ է, շահասեր է և անարժան հրապարակախոս ըլլալու։ Ասոնք կը հանդգնին սրտմտիլ իսկ, եթե դիտողություններ ըլլան իրենց անվայել լեզվին համար և կը ջանան իրենք զիրենք արդարացնել ըսելով. «Ճշմարտության լեզուն խիստ է, և այս է պատճառ մեր լրագրին ընթերցողաց թվույն փոքրության»:

Եվ իրենց այս պատասխանով ճշմարտությունն ալ կը զրպարտեն, մինչև կարծել տան նոր սերունդին, թե ճշմարտություն ըսվածն պարզապես հայհոյիչին մեկն է։ Ասոնք շարունակ կը բարբանջեն. թե իրենք են միայն ազգին բուն բարեկամները, ազգին ծառայություն մատուցանողներն, թե վայրկյան մեթե լռեին՝ շատ մը ճշմարտություններ ծածուկ և անհայտ պիտի մնային, թե մյուս հրապարակախոսներն ընդհանրապես շահամոլ են։

Թողլով, որ այս հրապարակախոսներն պարծենան և փառավորվին իրենց նորելուկ ազատախոսությամբ ու ճշմարտախոսությամբ, կուգանք խոնարհաբար խնդրելու իրենցմե, թե ո՞ր դպրոցին աշակերտներն են իրենք, ազգ մուղղելու այս նոր եղանակն ու դրությունն ո՞ր հրապարակախոսեն ուսած են։

Իրենց այս ընթացքն ի՞նչ տարբերություն ունի այն բժշկին ընթացքեն, որ առաջին անգամ հիվանդտես կերթա տուն մը, հիվանդին քովը կերթա և զայն քննելեն հետո.

— Դուն թոքախտ ունիս և քանի մամիսեն պիտի մեռնիս, կըսե։

— Ի՞նչ կըսես, տեր բժիշկ, բժշկվելու հույս չկա՞, կը հարցնե հարցնե հիվանդն այլ հայլմե։

— Ո՛չ։

— Բժշկին մեկն խոստացավ բժշկել զիս։

— Այդ բժիշկն շահասեր է, և դուք ավանակ ըլլալու եք անոր խոսքին հավատալու համար։

Հետևյալ օրն նորեն կը հրավիրվի այս բժիշկն, որ հիվանդին քովն երթալով՝