Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչ, է բույս ինչ, ունդ ինչ, է տունկ ինչ, է խոտ ինչ նման լեզվի, ազգե... հնդևրոպական։

Ատամնաբոuյժներն աքցան ի ձեռին վազելով կանցնին կերթան ցավող ակռաները քաշելու և չցaվող ակռաներուն ցավ տալու։

Որթերու հատումն, անկարարոuթյունն և դաշտաթաղն կավարտին: Կը շարունակեն առաջին հերկը և որթատունկերուն շուրջը բրելու գործողությունը։ Ճեղքի պատվաստով կը պատվաստեն ծեր և նվազ պտղաբեր որթատունկերն, կամ այն որթատունկերն, զորս կը փափագին ուրիշ տեսակ, կամ լավազույն գինի բերող որթի փոխել։ շ Ճեղքի պատրաստով կը պատվաստեն կրակոտ երեսփոխաններն՝ զանոնք նվազ խոսող և շատ մտիկ ընող երեսփոխաննրու փոխելու համար։ Երկար ատենաբանությունները կը կտրվին, օրակարգին բոլորտիքը կը բրեն և տալտըրմա կընեն։

Ցողը վերնալուն պես ոչխարներն և գառնուկներն դուրս կելնեն։ Կսկսին գառները վաճառել։ Ժողովուրդը գառն չուտեր, սուղ ըլլալուն պատճառավ։ Հոդացավերն կսկսին ճարակիլ, բժիշկները մեծ հոգ և խնամք կը տանին զանոնք... մեծցնելու։ Կը շարունակեն ոչխարներու հարդ կերցնել գոմերու մեջ։ Հեղինակները կը շարունակեն սնանիլ... անոթությամբ։ Ապուխտով սնանող հեղինակներն մուկի խափանեն անդին չեն կրնար երթալ։

Եղբայրություն և հավասարություն տվնջյան և գիշերո մեջ տեղ։

Կը շարունակեն պարարել եզներն փարախի մեջ։ Կսկսին զանոնք դալար վայրեր տանելու։ Մարդիկ ալ կսկսին շրջագայիլ դալարյաց վրա։ Կը շարունակեն գինետուն երթալ և գարեջուր խմել։

Պարահանդեսները կը վերջանան։ Կնաթողությունները կսկսին։

Է կենդանի ինչն ախոռեն դուրս չեն հաներ։ է կենդանի ինչին պառկած տեղը մաքուր պահելու փույթ կը տարվի. այս է կենդանի ինչն թեև է կենդանի ինչի մը պես կը խնամվի, սակայն այս է կենդանի ինչն ավելի տրամադիր է խոնավութենե հիվանդանալու քան մյուս է կենդանի ինչը։

Սպասուհիները կը շարունակեն իրենց սիրահարությունը դրան առջև հացագործներու հետ։

Հագուստի և կապուստի համար վիճաբանությունք կը բացվին ընտանյաց մեջ։

Սնանկության հարմարագույն ամիսն է։ Անոնք որ կը հաճին շատ և շուտ մը հարստանալ՝ սնանկություն կը հրատարակեն ցավոք սրտի:

Այս ամսու մեջ լրագրաց բաժանորդագին չվճարվիր։ Արևմտյան