Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկիրներու մեջ կսկսին չոր խոտով կամ է բույս ինչով սնուցանել կովերը։ Հյուսիսային կողմերը կը շարունակեն տալ է խոտ ինչ անուշահամ կամ միս պտղոց և արմտյաց։ Նորատի արջառք կը պահանջեն ջրի և միանգամայն շատ զորավոր սնունդ մը, թեև նորատի արջառներն ո՛չ խմբագրություն կրնեն, ո՛չ ալ դասատվություն։ Կը պարարեն այն որթերն, զոր չեն ուզեր բուծանել։

Զանբիկներն, որ հունվարի կամ փետրվարի մեջ զավակ բերած են՝ կսկսին աշխատիլ։ Երբ օդն գեղեցիկ է՝ կը թողուն մտրուկներն թափառիլ ցանկի մը մեջ։

Այն կիներն, որ հունվարի մեջ ծննդաբերած են՝ կը շարունակեն նստիլ անկողնո մեջ։ Պզտիկ տղայոց համար ծաղկոց մը չունենալով շատ մայրեր իրենց տղաները մտրուկներու ծաղկոցը կը ղրկեն․ որ խաղան թայերու հետ։

Կը շարունակեն կաթի մեջ թուտրա դնել և բուտրայի մեջ բաթաթեսի ալյուր։


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՍ ՆՇԱՆԱՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

Ամեն արհեստ գաղտնիք մունի։

Ով որ յուր արհեստին գաղտնյաց թափանցած չէ, չկրնար հառաջանալ։

Հայտնի է ամենուս, թե լուսանկարիչն մեր պատկերն հանելու վայրկենին կըսե մեզ․

— Սանկ քիչ մը խնդալու պես ըրեք։

Եվ մենք ալ սանկ քիչ մը խնդալու պես կընենք։

Բայց քանի մօրե հետո երբ մեր ձեռքը կուտան մեր պատկերը՝ հազիվ կրնանք ինքզինքնիս ճանաչել։ Բռնազբսյալ ծիծաղ մանդամալուծված է մեր դեմքին վրա։

Ինչո՞ւ։

Որովհետև ծիծաղն արտաքին հրավերներով չշարժիր, ներքին հրավերի կսպասե։

Վարպետ լուսանկարիչ մը փորձով համ ուված լինելով այս ճշմարտության՝ միշտ քանի մօրինակ Խիկար կը դնե եղեր հաճախորդաց սպասելու սենյակին մեջ դրված սեղանին վրա և կը հրավիրե եղեր հաճախորդներն Խիկար կարդաք, մինչև որ ինք հարկ եղած պատրաստություններն տեսնե։ Այս սատանայությամբ իրեն դիմողներուն դեմքը բնական ծիծաղով ծաղկեցնելե հետո կը հրավիրե եղեր զանոնք ներկայանալ դագերոտիպին առջև։