Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քսան հազարնոցի հետ դեմ առ դեմ կուգամ։

— Շաքարը սև է։

— Կը սխալիք, էֆենտիս, շաքարը ճերմակ է։

— Սև է։

— Ճերմակ է։

— Սև է։

— Ճերմակ է։

Տասը հազարանոցը կը հաջորդե քսան հազարանոցին։

— Ի՞նչ կարծիք ունիք շաքարին գույնին վրա։

— Ատ ալ հարցնելու բա՞ն է, ճերմակ Է։

— Ո՛չ, սև Է։

— Հրամանքդ գնա՛, ինքզինքդ կարդալ տուր քիչ մը։

Հազարնոցը կուգա։

— Սա շաքարին գույնն ի՛նչ աղվոր սև Է։

— Շաքարը սև՞ է մի, խենդեցա՞ր, ի՞նչ եղար։

— Ինչո՞ւ խենդենամ։

— Գնա՛ սըկից, աղբա՞ր, գնա՛, դուն բնավ գաղափար չունիս գույներու վրա, ամոթ է․ ամոթ։

— Ե՞ս չունիմ։

— Այո՛։

— Դուն տգետ ես։

— Տգետը դուն ես, քու տեղդ ըլլամ նե կամչնամ խոսելու։ Հարյուր ոսկինոցը կը ներկայանա։

— Շաքարն ինչո՞ւ սև Է։

— Պատվույս չեմ ձգեր քեզի պատասխանելու։

Դասատու մևս կը պնդե ինչ որ պնդած են առաջիններն։

Կը պատասխանեմ.

— Տղա ես դուն, նախակրթարան գնա՛։

Խեղճ խմբագիր մ՞ալ օր մը պատիվ կ՝ունենա նույնը պնդելու։

Կը պատասխանեմ.

— Անպիտան, ջնջո՛ց, մուրացկա՛ն, գնա՛ գրաշարություն ընելու։

Երկու ոսկի ունեցող երեսփոխան մ՝ալ մյուսներուն պես կը պնդե։

Կը պատասխանեմ.

— Ո՜ւհ, ավանակ։

Փող մը չունեցող երեսփոխան մալ կը հանդգնի նույնը պնդել։

Կը պատասխանեմ․