Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջացնելով մեր խոսքը, կը խնդրենք այն բաժանորդներեն. որ իրենց տարեգինն չեն վճարած, որ բարեհաճին իրենց հաշիվն մաքրել մեծապատիվ Նշան էֆենտի Պերպերյանի հետ։


ՋՈՒՐ, ՋՈՒՐ, ՋՈԻՐ...

Եվ ո՞չ թե լույս, լույս, լույս, որպես կաղաղակեն միշտ մեր բանաստեղծներն, գրագետներն ու խմբագիրները։

Բնականաբար չեմ գար խնգալու այն լուսավորության վրա, որ լուսո հեղեղին մեջ խեղդեց սուրբ Կարապետն ու ճեմարանը։ Չպիտի ջանամ կցկտուր խոսքերրվ — որք մխիթարական բանք կը հորջորջվին — հրկիզելոց գլուխը ցավեցնել։ Կատարելապես մխիթարելու համար զանոնք, հարկ անհրաժեշտ է քանի մը թաղեր այրել։

Այսպես է մարդ ըսված արարածն. մխիթարվելու համար կուզե, որ յուր զգացած ցավեն քիչ մավելին զգա ուրիշ մը։

Հիսուն տարեկան հասակին մեջ մազերը ճերմկցած կին մը չկրնար մխիթարվիք, մինչև որ քառասուն տարեկան ճերմակ մազերով կին մը չտեսնա։

Միականիներն կույրերուն նայելով կը մխիթարվին։

Խուլերը ամեն օր համր մարդիկ կուզեն տեսնիլ իրենց առջև։

Հինգ հարյուր ոսկի պարտք ունեցողն կը փափագի, որ ամեն ժամ խոսին իրեն այն մարդուն վրա, որ հազար ոսկի պարտք ունի:

Բարեկամներես մին, որ միամիտ է, օր մը կըսեր, ինձ․

«Եղբայր, կինս մեռած էր, ամեն օր կուլայի, կողբայի, կնոջս շիրիմին քով կը հառաչեի, ոչինչ կարող էր մխիթարել զիս։ Օրին մեկը դրացվույս կինը մեռավ և այն օրեն քիչ մը սիրտս պազշտկեցավ, երթալով ախորժակս բացվեցավ, և այսօր, փառք Աստուծո, երկաթի պես առողջ եմ և միտք ալ ունիմ նորեն կարգվելու»:

Բայց ինչո՞ւ վայրապար կը հոգնիմ փաստաբանելու համար այսչափ հայտնի ճշմարտություն մը։ Ո՞չ ապաքեն մարդս միշտ իրմե ստորնագունին նայելով կը մխիթարվի։ Կարո՞ղ ենք այսօր ուրիշ քանի մը թաղեր այրել սկյուտարցիներն մխիթարելու համար։ Ոչ։ Ապա ուրեմն ի՞նչ կը մնա մեզ ընել՝ հանգանակություն ընել և բաշխել անոնց, ինչպես նաև հրավիրել զանոնք, որ քիչ մը ժամանակ ծեր աղքատներուն նային։

Հրկիզյալք կրնան նաև մխիթարվիլ խորհելով, թե անցավ և անկսկիծ կյանքն շատ հիվանդություններ հառաջ կը բերե, ինչպես որ աղեկ կերակուրներն և ընտիր ըմպելիքներն աղյաց