Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃՇՄԱՐԻՏ ԲԺԻՇԿՆԵՐՈՒ ՀԱՐՑՈԻՑԵՔ

Ամեն հիվանդություն արյունե առաջ կուգա
Բալիանո
Զվարթությունը արյունը կը մաքրե
Ասկղեպիոո

Ծիկար հանդես ամսյա

Մեկ հատիկ դեղ է ընդդեմ կաթվածի, փսխման, ստամոքսի ցավերու, շնչահեղձության, ջղաձգությանց, լուսնոտության, արգանդախեղդի, քնատության, ուղեղային բորբոքման, դեղնության, լյարդի, ստամոքսի և աղիքներու ամեն տեսակ անկարգությանց համար խիստ ընտիր է սույն հանդեսը. ամեն ջղային տկարության, ուժաթափության և տխրության համար։ Սրտի և երիկամաց վրա օգտակար ազդեցություն մունի, արյունը մաքրելով անոր խանգարյալ վիճակը կը կանոնավորե, կենսական գործարանները կը զորացնե։ Յուր զվարճաբանական ազդեցությամբ սրտախառնություն, կծվություն, մաղձային հիվանդություններ, որովայնի մեջ լցված կազեր, գլխի ցավեր կը վանե, մարսողությունը կը չափավորե, և մարմինը մաքրվելով բոլոր աղտեղություններեն, որ շատ անգամ զանազան հիվանդությանց սկզբնապատճառ կըլլան, առողջացուցիչ և բնական դիրքը կստանա։

Օրը երեք անգամ, ճաշեն ժամ մառաջ. չորս էջ կարդալ և վրան քոնյաք խմել։

Փորձեցե՛ք և պիտի ըսեք՝ առի, կարդացի, բժշկվեցա:

Տարեկան գինն է երկու արծաթ մեճիտ ԿԱՆԽԻԿ:

Բաժանորդագրությունք կ՝ընդունվին Կ. Պոլիս, Մեհմետ փաշա խան, թիվ 18 գրասենյակն, ուր պարտին դիմել ավելի մանրամասն տեղեկություններ առնել փափաքոդները։

Հ. Գ. — Ճերմկցած մազերուն յուր նախնական գույնը կուտա:

Հ․ Գ. — Կորսված ակռաները կը գտնե:

Հ. Գ. — Կանանց համար խիստ օգտակար է այս հանդեսը։


ՄՈԻՐԱՑԿԱՆՈԻԹՅԱՆ ՄԵՋ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ

Կան տակավին մարդիկ, որ կը կարծեն, թե մարդս սեղանավոր կամ վաճառական ըլլալով միայն կրնա պատվավոր հանդիսանալ մարդկային ընկերությանց մեջ։ Այս խեղճերը դժբախտություն