Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր ազգին մեջ շատեր սուրբի մանուն կը կրեն — թեև առանց սուրբ ըլլալու. — ուստի զարմանալի չէ, եթե քիչ մարդիկ տեսնենք այս օրերս, որ գինով չըլլան։

Արբեցողներու, համար առիթ չպակսիր խմելու։

Օր մը հանդիպեցա ծանոթներես մեկուն. որ գլտորելով կերթար։

— Ի՛նչ վիճակ է այս, հարցուցի։

— Այսօր անունս է, վնաս չունի, տարին անգամ մէ, պատասխանեց։

Քանի մօր ետքը դարձյալ տեսա զինքն նույն վիճակին մեջ և միևնույն հարցումն կրկնեցի։

— Ծննդյանս օրն է, վնաս չունի, ամեն օր չէ ա, պատասխանեց:

Շաբաթ մետքը միևնույն տեսարանը, և, հետևաբար, միևնույն հարցումը։

— Վարժարան մտած օրս է, զեն չունի, ամեն օր չէ ա, պատասխանեց։

Տասն օր ետքը դարձյալ տեսա զինքն, արբյալ վիճակի մեջ։ Այս անգամ հարցմանս չսպասեց և օձիքես քաշելով ըսավ․

— Այսօր վարժարանի մեջ աղեկ քննություն տված և վկայականս առած օրս է, ինձի համար ուրախության օր է այսօր։

Կարծեմ երկու օր անցավ, դեմս ելավ օր մը Բերա մեծ փողոցին մեջ, միշտ արբյալ։

— Այսօր դործի սկսած օրս է։

Վերջերն սկսա ամեն օր տեսնել զինքն, ամեն օր տոնախմբության օր էր և միշտ կարդարացներ ինքզինքն հետևյալ պատասխաններով։

— Այսօր առջի գործս, որ ձախորդ էր, ձգած օրս է, ամեն օր չէ ա՛։

— Այսօր հաջող գործիս ձեռնարկած օրս է, ասանկ բաներ կըլլան։

— Այսօր ծովն ինկած և չխեղդված օրս է, կը մեռնեի կոր․ անոր համար այս օրս ինձի համար նվիրական օր մէ։

— Այսօր կնոջս հղի մնացած և հետո բարեպտուղ զավակ մը ծնած օրն է. հոր մը համար ասկից ավելի ի՛նչ ուրախության օր կրնա ըլլալ։