Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8—14 ապրիլ

Ախորժելի օդ։

Հետևյալ հրաշքները տեղի կունենան։

Մարդ չսնանկանար։

Մարդուն մեկը հայերեն լրագրի մը բաժանորդ կը գրվի բաժանորդագինը կանխիկ կը վճարե։

Մեկն քոնսոլիտեն մեծ գումար մը կը շահի։

Առանց դուռնյուրի կնիկ մը կը տեսնվի հրապարակի վրա։

Բանասեր մը լեզվաքննական հոդված մը կը հրատարակե առանց հայհոյության։

Օդին գեղեցկութենե խաբվելով հագուստնիդ մի պակսեցնենք։ Ապրիլ շողոքորթ ամիս մէ։


15—21 ապրիլ

Ամպամած և խոնավ։

Կաթերը բոլորովին ջուր կը կտրին։

1888-րդ տարեդարձ գինովության։

Զատկի առթիվ գինիի տակառներուն մեջ խեղդվողներ կը գտնվին։


22—30 ապրիլ

Ախորժելի եղանակներ։

Գինովությունը կը շարունակվի։

էրիկ մը կնիկեն ծեծ կուտե՝ հավկիթ գնած չըլլալուն համար։

Եպիսկոպոսին մեկը ինքզինքը կերուխումի տված՝ կը մերժե գավառի մառաջնորդությունն քաջառողջության պատճառավ։

Այս ամսույս մեջ ծնող մանչերը խաբեբա ու մեծ վաճառական կըլլան, աղջիկներն ալ տնտեսագետ ու գեղեցիկ, միայն թե քիթերնին քիչ մը մեծ կըլլա։


ՄԱՅԻՍ

1—7 մայիս

Հստակ օդ։

Գյուղագնացության պատճառավ ամեն տուն մեյմեկ քիչ կռիվ։