Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարդարվող պվետներն. ծաղկե և հալածական վանե հրապարակեն այդ պառնասյան ավազակները։ Ոչ ոք վիրավորելու քաղաքավարությամբ գողերը հականե հանվանե չնշանակելը մայրաքաղաքիս բոլոր ազգային բանաստեղծներն արատավորել է։ Բարեբածտաբար բնավ ունեցա չեմ այս քաղաքավարությունը։ «Բայց կըսեն մեզ, Ալիշանի աշակերտն չէ, կարո՛ղ մատնանիշ ընել այն փետտած է. յուր ձեռագիր ողբերգությանց մեջ փոխառությունները թեև նոտր տառերով գրված են, բայց որովհետև նոտր արտասանուելուն չկա՝ հանդիսականը բնականաբար հեղինակին կընծայեն ինչ որ կելնե դերասանին շրթունքեն։ Նույնպես շատ հատվածներ չակերտի մեջ պահված են և դժբախտաբար շատ դժվար է չակերտ տեսնել դերասանի բերնին մեջ»։ Անտեղի առարկություն. ի՞նչ կուզեիք որ ըներ երբ խեղճին վրա հարձակած էին և ողբերգություն կուզեին. — Թող փախչեր. — Կուզեի՞ք որ ստիպեր դերասանն, որ ամեն անգամ խոսելու սկսած ժամանակն կրկներ սա խոսքերը. որպես կըսե Քոռնեյլ, որպես կըսե Շեքսբիր, ինչպես ըսած է Ալֆիերի, ինչպես կը գրե Ռասին. — Սանդուխտ-ի Քոռնեյլ է ըսեր. — Այդ անիրավություն է.— Գեթ յուր դասընկերին ըսել տվածն ինքն ալ ըսեր. Mon verre n'est pas grand, niais je bois dans mon verre։— Ոչ այդ պահանջումը նախանձու արդյունք կը թվի ինձ, որովհետև Թերզյան էֆենտի մտային բավական գանձ ունի համարձակությամբ ըսելու համար je prends mon bien ou je le trouve։ Ինչ որ ըլլա՝ Թերզյան էֆենտին՝ որու տաղերն իրավամբ հռչակ հանած են իրենց հստակությամբ, ներդաշնակությամբ, փափկությամբ և շնորհքով, հարմարագույն անձն է մեր մեջ, որ կարող է Արևելքի մեջ քննադատական մը ստեղծել և անաչառությամբ քննադատել այն քերթվածներն, որ վերջերս հրապարակը կողողեն, և ցույց տալ ազգայինն, օտարն, հարազատն և խորթն։ Այո՛, Թերզյան էֆենտին կարող է այս պաշտոնն կատարել, որովհետև որքան տաղանդ, այնքան պարկեշտություն ունի, և վստահությամր կրնանք ըսել՝ թե յուր ողբերգությանց համար իրեն տրված ջերմ ծափահարությունները խոնարհությամբ ընդունած է ի դիմաց Քոռնեյլի, Շեքսբիրի և այլն, որոց տունը կը ներկայացներ մայրաքաղաքիս մեջ։

Միայն թե ուղղադատությունն ավելի քանակությամբ գործածելու է, քան զոր գործած է Լույս և Ստվերքի առթիվ ընդհանուր դժգոհություն հայտնելով վոսփորական արտադրություններոն։