Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարժումներովը։ Երիտասարդի դիմակով ծերունին տասն և ութը տարեկան գեղեցիկ աղջիկ մը թևն առած՝ շունչն սպառելու չափ կը հոգնի, այնպես իմն ցույց տալու համար, թե ույժ ունի տակավին և թե նշանածն Է այդ աղջիկն, որու հետ որպես թե կարգվելու կերթա դիմակով։

Ո՛վ դիմակի երջանկություն.․․

Կատեմ ես դիմակները։

Դիմակներն ատելու իրավացի պատճառներ ունիմ։

Բնավ չեմ մոռնար, գիշեր մը բացահայտիչի և բացահայտյալի դասս կը պատրաստեի, երբ ճիչ մարձակեցի, տեսնելով դեմս դիմակավոր մոր անակնկալ հաճույք պատճառելու համար կը ներկայանար ինձ։ Երկու ամիս հիվանդ պառկեցա և մեծ դժվարությամբ պրծա մահվան ճիրաններեն։ Բժշկվեցա, այո՛, բայց այդ երկյուղը չանհետացավ սրտես, և այժմ իսկ կը սոսկամ, կը դողամ հիշելով այն վայրկյանն, ուր բացահայտիչ և բացահայտյալով կզբաղեի, երբ դիմակավորն վախցուր զիս։ Տղայության ժամանակ ընդունված տպավորությունն երբ գարնան ժամանակ տնկված տունկերու կը նմանին, չեն չորնար, խոր արմատներ կը ձգեն։ Թողուցի հիվանդության անկողինս, բայց ոչ երկյուղս, ամեն մարդ դիմակավոր կը կարծեի և մարդ մը տեսնելուս պես ծակե ծակ կը պահվտեի։ Մի՛ վիրավորվիք, կաղաչեմ, եթե հայտնեմ, թե մինչև այսօր չեմ կրցած ազատիլ այն տպավորության սոսկալի ազդեցութենեն, որ հիվանդություն մը ստեղծեց վրաս. հիվանդություն մորուն անունն ալ գիտեմ, — մարդավախություն կամ մարդադող, անմեղ հիվանդություն մը, anthropophobie, հունարեն անթրոթոս և ֆովոս բառերե բարդված անկեղծ հիվանդություն մը, զոր նոր սերունդը կրնա անթրոպոփոպություն անվանել, գեթ նախնյաց հնչման վարժվելու համար, սորվելու համար, թե նախնիք ինչպես կը հնչեին պ. փ. բ տառերը։

Անկեղծ ըլլալու համար սակայն փութամ խոստովանիլ, թե բնավ չեմ սոսկար այն մարդերեն, որ կապված են — ի՜նչ աղեկ կըլլար, եթե բոլոր մարդիկ կապված ըլլային — թեև չեմ մերձենար անոնց.․․ հեռվանց կը դիտեմ անոնց շարժումներն և անմիջապես կը փախչիմ, երբ տեսնեմ, թե զիրար կը խածնեն, կամ իրարու կից կարձակեն։ Արդարև, այս հիվանդութենեն շատ չեմ վնասվիր, իրավ է, թե սկիզբն իմաստության երկյուղ մարդո է վերջապես, բայց իմաստության սկիզբն ալ հիվանդություն մէ, և այս