Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը փնտրվի Պատրիարքցու մ՛ որ կոկիկ բանաստեղծություններ գրե։

Կը փնտրվի Պատրիարքցու մոր քաջ հմուտ ըլլա ֆրանսերենի, տաճկերենի և անգղիերենի։

Կը փնտրվի Պատրիարքցու մոր լավ կառավարչություն գիտնա և ընտիր չուխայե վերարկու ունենա։

Կը փնտրվի Պատրիարքցու մոր աղեկ մարմնամարզություն գիտնա։

Կը փնտրվե Պատրիարքցու մոր եկեղեցական ասմունքն լավ գիտնա, ամսական չպահանջե և բարկացող չըլլա։

Կը փնտրվի Պատրիարքցու մոր Ֆալախան վերստին մտցնելու խոսք տա և նախ երեսփոխանները պառկեցնե Ֆալաքսային:

Կը փնտրվի Պատրիարքցու մը՝ քիչ մը հայեր են, քիչ մալ ասեղնագործություն գիտնա։

Կը փնտրվի Պատրիարքցու մոր պատկերահանության տեղյակ ըլլա։

Կը փնտրվի Պատրիարքցու մոր չգիտնա խոսք հասկնալ։

Եվ այս կարծիքներն, այսինքն ճաշակներն, պիտի միանան ու Պատրիարք մը պիտի ընտրեն։ Սպասելով այս միացման, կառաջարկենք երեսփոխանաց լռեցնել իրենց խիղճերն, արհեստական խիղճ չունեցող անձերե հանձնաժողով մը կազմել և պաշտոն տալ նմա Պատրիարքության արժանի եպիսկոպոսաց վրա տեղեկություններ ստանալ, որպեսզի հետո նախապատվություն տրվի այն եպիսկոպոսին, որ յուր անբիծ վարուք, անբասիր կենոք և փայլուն տաղանդովն օգտակար եղած Է ազգին։ Սկզբամբ ընդունված Է արդեն, թե գավառաց առաջնորդներեն պիտի ընտրվի Պատրիարքն։ Բայց սկզբունքն սկզբունք Է վերջապես, հաստատուն բան մը չէ, այսօր կա վաղը չկա։


«ԽԻԿԱՐԻ» ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԼՐՈՒՄՆ

Ներկա թերթով Խիկար կը լրացնե յուր չորրորդ շրջանը։

Այս առթիվ կը փութանք մեր խորին շնորհակալությունները հայտնել։

Նախ՝ ազգային փաստաբան մեծապատիվ Ավետիս էֆենտի Սուրենյանի, որ յուր հաստատամտությամբը մեծապես նպաստեց թերթիս—հարատևությանը։ Երբ բարկությունն կամ մելամաղձոտությունն կամ հուսահատությունն գար պաշարել զիս, կը դիմեի Սուրենյան էֆենտիին, որ յուր խելացի խորհուրդներով կը քաջալերեր