Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեղջկական կյանքը միշտ կը գովեն, հովիվը, կըսեն, ծառի մը տակ, առվակի մառջև նստած սրինգը կը հնչեցնե, ոչխարներն ալ դալարի վայրերու, մեջ կը ճարակին, չկա մի՞ յա ասանկ խոսքեր, ես ալ ելլամ, ըսի, քանի մօր գյուղ մերթամ և գեղջկական անմեղ կյանք մը վարեմ, մարդ ես, չե՞ս ըսեր մի, աղբար։

— Կըսես ա՛։

— Ելանք Ալեմտաղի կողմերը գյուղ մը գնացինք։ Երկար չընեմ, հովիվ մը գտա և աղաչեցի իրեն, որ մեկ երկու օր հետը գտնվիմ։ Հնդունեց մարդը։ Հովիվի հագուստ հագա, հովիվը կը խնդա ու կը խնդա։ Առտուն կանուխ ելանք, ու սկսանք քալել մացառներու մեջ, ետքն ալ ճահիճներու մեջ, հոգիս բերանս եկավ մինչև որ արոտավայրն եկանք, ո՞ւր Է կըսեն, որ զեփյուռը կը շոյե եղեր, սրինգը կը հնչե եղեր, առվակը կը խոխոջե եղեր..․ Մրկեցա, Էրեցա արևուն ճառագայթներուն տակ. հովանոց չունեի հետս. առվակ ըսածը կանաչ և լեղի ջուր մԷ, որ խմվելու բան չէ, մեյ մալ ոտքերուս տակը օձի մը գալարիլը չտեսնամ մի... որչափ ձայն ունեի նե պոռացի և լեղապատառ փախա։ Հովիվին մնաք բարով ըսելու ժամանակ չունեցա։

— Վախցար ըսել Է։

— Վախնալն ալ խո՞սք է, բայց միայն վախով չլմնցավ, գալես ի վեր իչ աղրըսի մը ունիմ, որ չանցնիր, քիչ մը հողի վրա նստեցա՝ անկից ըլլալու Է, ա՛ռ քեզի գեղջկական կյանք ու վար նստե՛։ Զեփյուռը սանկ կ՝ընե եղեր տե, սրինգն ալ նանկ կընե եղեր տե... հովիվն ալ երջանիկ է եղեր։ Գետնին տակն անցնին ամենքն ալ։ Հապա անոթի մնալս... հաճարի ալյուրե շինված հաց մոր բերան չդրվիր, քար, հարդ, հող, ամեն բան կա մեջը, չկրցի ուտել որ։

— Հովվական կյանքին ալ ճաշակն առիր ուրեմն։

— Առինք ա՛։ Բայց, կարդացած ժամանակդ, ո՛րքան կախորժիս, ո՜ւր Էր թե հովիվ ըլլայի, կ՝ըսես։

— Այսուհետև ուրեմն հովիվներուն վրա նախանձե, բայց մի ուզեր հովիվ ըլլար։

— Ոչ իսկ կը նախանձիմ, բայց բանաստեղծության մեջ այսչափ ալ խոշոր սուտ ըլլալո՞ւ Է, ամոթ չէ՞, աղբար։ Հապա վախես լեղիս բրդեր ու մեռնեի նե, ասանկ բանաստեղծությո՞ւն կ՝ըլլա։

— Բանաստեղծներն ալ հանցանք չունին, բուն երջանկությունը կը կայանա թշվառությունը չզգալու մեջ և հովիվն այս տեսակետով երջանիկ է։