Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրաժարյալ պիտի համարվիք, որով պիտի ղրկվիք նաև տարին աղքատաց 100—150 դահեկան նվեր ընելե։

Մնամ հարգանոք»

Հրավիրագիրս քիչ մը կծու չէ՞։

Շաքար տեղ ոմանք սկսած են սաքառին գործածել։ Քոլեռայի տեղ քոլեռին։

Քոլեռայի դեմ ազդու դեղ մը դտնված Է։

Քոլեռայով պիտի պատվաստեն զմեզ․ ավելի պարզ խոսելով, ամենքս ալ մեյ մեկ քոլեռա պտիտ ըլլանք և քոլեռայեն չպիտի վախնանք․ միայն թե չպատվաստված մորդոց չպիտի կրնանք մերձենալ, որպեսզի չփոխանցվինք։ Եթե Բասդեորյան այս դրությունն այսքան գոհացուցիչ արդյունքներ հառաջ կը բերե՝ ինչո՞ւ կուշանան զմեզ պատվաստելու տիփուսով, կարկինոսով, սիքոզիսով, պարազիատապով, էմպեթկոյով և այլն և այլն. որպեսզի քիչ մը շունչ առնենք։ Նույնպես, ինչո՞ւ կուշանան զմեզ պատվաստել քիչ մանամոթությամբ, կտոր մանհոգությամբ, պատառ մանքաղաքվարությամբ, որպեսզի չչարչարվինք այս ախտերեն։

Ի վերջո, ինչո՞ւ չեն պատվաստեր զմեզ մահվամբ։

Ուրախությամբ կիմանանք, թե տիկին Մատակյան միտք ունի հաստատել Գատը գյուղ մանկանը պարտեզ մը, ուր պիտի ընդունվին չորսեն մինչև յոթը տարեկան տղայք։

Կը հուսանք, թե մեր ազգայինները պիտի փութան քաջալերել նաև սույն ձեռնարկությունը։

Շիրքեթը Խայրիեի շոգենավներուն միույն մեջ.

— Ինձի նայե՛, պարոն, կըսե նստարանի վրա նստած վաթսուն տարեկան մարդ մերիտասարդի մոր մտազբաղ կերևի և նստելու տեղ կը փնտրե։

Երիտասարդը չլել։

— Բարեկամ։

Երիտասարդը չիմանար և կսկսի հառաջանալ։

— Չե՞ս լսեր։

Պատասխան չկա։

— Խո՞ւլ Է, ի՞նչ Է։

— ․ ․ ․