Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարոյականը վերցնել կամ գիտության ապսպրել, որ բարոյականի գործերուն չմիջամտե, կամ գիտության համաձայն բարոյական մը ստեղծել կամ բարոյականի համաձայն կեղծոռիկ մը... բայց պիտի ապրի կեղծոռիկը, զոր նիհար կանայք իբրև գեր կը նետեն ապուշներու առջև, զանոնք որսալու համար, պիտի տիրե կեղծոռիկն, որովհետև երկուքի բաժնված են յուր ստորակարգյալներո, կիները։ Մաքիավելյան վարդապետություն կա խնդրույն մեջ Divide et imderes...

Իրավունք ունեի ուրեմն կարծելու, թե կեղծոռիկը դյուրությամբ չպիտի վերնա, պիտի ապրի ցորչափ ապրի գիտությունը, առ ոչինչ գրելով բարոյականի խրատներն ու հորդորները, այլ Է, եթե տակավ տակավ մեռնի ինքնահոժար կամոք։

— Թույլ մի՛ տաք, որ կամաց կամաց մեռնի, հարվածով մը սպանեցե՛ք, կը պոռա բարոյականն յուր գործակատարներուն։

Բարոյականն, որպես գիտեք արդեն, ծերացած Է, և, անտեղյակ իրաց վիճակին, հրամաններ կ՝արձակե, պատգամներ կորոտա և չգիտեր, չուզեր հասկնալ, թե որքան շուտ սպաննել ուզենք պճնամոլությունն, այնքան շուտ պիտի անմահացնենք զայն։ Բարոյականը չունի այս հեռատեսությունը։

Միթե կարելի չէ՞ ավելի կծու լեզվով խայթել պճնամոլությունը, ավելի հաստ խարազանով ծաղկել, կարելի է, բայց խոհեմությունը կը հանձնարարե ինձ զգուշությամբ քայլ առնել։ Որովհետև եթե քիչ մալ ուժով հարվածեմ, վստահ եմ, թե լրագրաց մեջ պիտի սկսիմ կարդալ.


ԱՌԵՔ ԵՎ ՓՈՐՁԵՑԵՔ
Հարբուխի դեմ ընտիր մազի ներկեր
Մաքուր ծարիր աչքի հիվանդությանց դեմ
Պատվական սնդյուր այտի պալարներու դեմ
Նոր գլխարկներ գլխու ցավերու դեմ
Հաստատուն կեդծոռիկներ մեջքի ցավերու դեմ
Բրինձի աղվոր շպար արևու ճառագայթներուն դեմ...
անկցի հովանոցը
Գեղեցիկ օղեր ականջի հիվանդությանց դեմ
Աղվոր ներկայացումներ ախորժակ բանալու համար
Մարմնամարզական նոր վալսեր ջղային տկարությանց դեմ
Գեղեցիկ թևեր և պարանոցներ... բայց... անուշ տեղը կապենք։