Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/717

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱԶԴ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. փետրվարի 23-ին (№ 234), երկրորդ անգամ՝ Պետհրատի Հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1․ Կետիկ փաշա թաղի համանուն թատրոնը, հիմնադրված Հ. Վարդովյանի ջանքերով կոչվել է թատրոն Օսմանիե։ 1877 թ. Հ. Վարդովյանը կարճ ժամանակով թատրոնի տնօրինությունը հանձնել էր Թ. Ֆասուլաճյանին։


ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. փետրվարի 26-ին (№ 235)։

1. «...առյուծները Դանիել մարգարեն չխածին գուբին մեջ»: Ըստ Աստվածաշնչի ավանդության, Դանիելը հրեաների մարգարեն էր, որպես գերի մանկուց տարվեց Բաբելոն, Նաբուգոդոնոսորի արքունիքը, ուր ստացավ մեծ կրթություն, աչքի ընկավ յուր մարգարեությամբ, մեկնեց նաբուգոդոնոսորի երազը, նշանակվեց Բաբելոնի վերակացու։ Դանիելի հաջողությունները նախանձի առիթ տվին։ Հակառակորդները համոզեցին թագավորին և Դանիելին նետեցին առյուծներով լեցուն գուբի մեջ, ուր նա ջերմեռանդությամբ աղոթեց, մնաց կենդանի, հաղթեց թշնամիներին, ազատվեց տառապանքներից:

2. Բորեասը հյուսիսային քամին է։

3. Նոտոսը հարավային քամին է։

4. «Գարա ել» — Սև քամի (սատանի քամի):

5. «Արևելյան խնդիր» — Տե՞ս «Հիմարություն հիմարությանց, ամենայն ինչ հիմարություն է», ծանոթ. № 5:

6. Ըստ հունական ավանդության, փռյուգիական թագավոր Գորգին հիմնեց Գորդիում քաղաքը և Զևսի տաճարին նվիրաբերեց իր կառքը, որի լուծը և առեղը կապեց անլուծելի հանգույցով։ Համաձայն մոգի գուշակության, ով որ կարողանար քանդել այդ հանգույցը, նա էր լինելու Ասիայի տիրակալը։ Ալեքսանդր Մակեդոնացին իր որով կտրեց հանգույցը, վերջ տվեց առեղծվածին։ Այստեղից էլ ծագեց բարդ, կնճռոտ և դժվարին հարցերի համարձակ լուծումը համեմատել գորդյան հանգույցի լուծման հետ։

7. Կորուստի դեպքում պոլսեցիները դիմում էին սուրբ Մինասին։


ՊԱՐՏՔ ՈԻՆԵՑՈՂՆԵՐԸ ՀԱՐԳՎԵԼՈԻ ԵՆ...

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. փետրվարի 26-ին (№ 235), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ծաղրում է Ն. Թյուլպենտճյանի «Լրագիրը» (տե՛ս «Ինչ որ անկարելի է», ծանոթ. № 3)։


ԽԻԿԱՐԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թ. մարտի 5-ին (№ 237):

1. «Ֆեսխանեի խումաշեն», այսինքն ֆեսեր պատրաստող արհեստանոցի կտորից։