Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/729

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանձին Կռոնոսի, Պարոնյանը նկատի ունի Ազգային ժողովի նախագահին՝ պատրիարքին։

8. Հանձին Շերասի, հավանաբար, նկատի ունի իրավաբան Մ. Չերազին։

9. «Բորեասը» հյուսիսային քամին է. հանձին «Բորեասաբնակ եղբայրների» Պարոնյանը նկատի ունի արևելահայերին։

10. Տե՛ս նախորդ ծանոթագրությունը։

11. 1884 թ. ապրիլի 2-ի երեսփոխանական ժողովի նիստում որոշվեց բազմաթիվ ձայների փոխարեն երկու ձայնով ներկայանալ էջմիածին՝ առաջարկելով կաթողիկոսության երեք թեկնածուներ։

12. Պիրիգղեն — Հանձին Պիրիգղեի ո՞ւմ նկատի ունի՝ մեզ անհայտ է։

13. Ակնարկը մեզ անհայտ է։

14. 1884 թ. ապրիլի 2-ի երեսփոխանակման ժողովի նիստում ընտրվեցին կաթողիկոսության երեք թեկնածուներ։

15. Նարկիսը պատրիարք Ներսես Վարժապետյանն է։

16. Արծվեծաղիկը՝ Մ. Խրիմյանն է։ Այսպես է անվանում Պարոնյանը Խրիմյանին այլաբանական այլ երկերում ևս (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ», «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքն», ծանոթ. № 11)։

17. Զմյուռնածաղիկը՝ Զմյուռնիայի առաջնորդ Մելիքսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանն է։


ՀԱՐՍԱՆՅԱՑ ՏԽՈԻՐ ՀԱՆԴԵՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. ապրիլին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ԺԱՄԱՆԱԿԻՍ ՊԱՀԱՆՋՄԱՆՑ ՀԱՄԱՁԱՅՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. մայիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1935 թվականին։

1. Համեմատելով տաբատի ծակերը Աբրահամի զավակների հետ, նպատակն է շեշտել և՛ մեկի և մյուսի շատությունը։

2. Ակնարկում է Ն. Վարժապետյանի բազմիցս ներկայացրած հրաժարականները, որոնք հաճախ առիթ են տվել Պարոնյանի երգիծանքին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ» <52>, էջ 146 և VII հտ., «Նետ», ծանոթ. № 12)։


ԿԵՏ ՄՈՐ ՋՂԵՐՈԻՍ ԴՊԱԾ Է

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. մայիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։