Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/731

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԱԳՐՈԻԹՅՈԻՆՔ «ԽԻԿԱՐԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1935 թվականին։ Հատվածաբար լույս է տեսել Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Ընտիր երկերի երկհատորյակում, 1955 թվականին։

1. Երուսաղեմի պարտքը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուք», ծանոթ. № 2)։

2. Նկատի ունի Կիլիկիայի կաթողիկոս (1871 — 1894) Մկրտիչ Քեֆսիզյանին։

3. «Կաթողիկոսական խնդիրն» — Տե՛ս «Երեք փեսացուներ», ծանոթագրություններ։

4. Վանորեից խորհուրդը զբաղվում էր արևմտահայերի վանքերի, եկեղեցապատկան կալվածքների տնտեսական հարցերով։

5. Ա. Ա.-ն Արփիար Արփիարյանն է։

6. «Սանսքրիթը չգիտցողները ողբացող» լեզվագետը Հ. Ս. Տերվիշյանն էր։

7. Ակնարկում է Գ. Չիլինկիրյանի «Ուղևորություն ի Կոստանդնուպոլիս» գիրքը, որը լույս է տեսել 1883 թ.։

8 Ժուռդենը Մոլիեռի «Քաղքենին ազնվական» կատակերգության գլխավոր հերոսն է, հարստացած մի վաճառական, որ ազնվականի շուք ձեռք բերելու համար զինավարժության, երաժշտության, պարի, փիլիսոփայության դասեր է առնում և զարմանում, որ քառասուն տարի, առանց իմանալու, արձակ է խոսել։

9. Պոլսի Ղալաթիա թաղի վարժարանը վերակառուցվելով կոչվեց Կեդրոնական վարժարան, որի բացումը շարունակ ձգձգվում էր։

10. Տիրայր Մ. Օրմանյանն է։

11. Տե՜ս ծան. № 5։

12. Այս և հետագա մեջբերումները Պարոնյանը կատարել է Հրազդանի (Ա. Արփիարյան) հոդվածից, որը, ինչպես ինքը հիշատակում է, տպագրված է «Արևելքում» (1884, սեպ. 1, № 201)։

13. Կաթոլիկ եկեղեցին Պետրոս առաքյալին համարել է քրիստոնեական եկեղեցու հիմնաքարը՝ վեմը։

14. 1884 թ. կաթողիկոսական ընտրությունը չեղյալ համարվեց. պատճառը ընդունված օրենքի խախտումն էր, որի համաձայն ցարին ներկայացվելու էին կաթողիկոսության երկու թեկնածուներ, հաստատելու մեկը կամ մյուսը, մինչդեռ ներկայացվեց միայն մեկը՝ ձայների բացարձակ գերազանցություն շահած Ն. Վարժապետյանը, որով 1885 թ. կատարվեց երկրորդ, ինչպես Պարոնյանն է ասում, «Նոր ընտրությունը»։

15. «Պողոս և Վիրգինիա» — Բերնարդեն գը Սեն Պիերի վեպը։

16. «Բեմական հառաջադիմական միությունը» կազմվել է 1883 թ., ազգային երեսփոխանների հարուստ, ունևոր դասի նախաձեռնությամբ։ Ընկերության հիմնական դեմքը՝ պետը՝ Հ. Մերյեմ Գուլին էր։

17. Խոսքը Կիլիկիայի հայոց կաթողիկոս Մկրտչի մասին է։

18. Տե՜ս սույն հոդվածը՝ «6 սեպտեմբեր», «7 սեպտեմբեր», «9 սեպտեմբեր»։

19. «Հաննո խնդիրը» — Տե՜ս նախորդ ծանոթագրությունը։