Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱԼՐԱԾ ԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԻԼ Ա.

ՄԱՐԹԱ, ՄԱՐԳԱՐ

ՄԱՐԳԱՐ, Մարթան քաշկոտելով կը բերե

Տիկին, չվայլեր ձեզի, որ փողոցն իյնաք, ասդիս անգին վազեք, ժամկոչ փնտռելու։ Դուք երկու աղավնիներու պես սիրով վարվելու եք, որպեսզի ուրիշներն ալ ձեզմե օրինակ առնեն։ Պարոն Թափառնիկոսը կերևի թե քիչ մը բարկացած ըլլալուն, ձեզի հետ խստությամբ. վարվեր է, անկարելի է որ զձեզ չսիրե:


ՄԱՐԹԱ

Չեք գիտեր, պարոն Մարգար, շաբաթը գիշեր մը միայն տունը կը պսակի, միս մինակ կը թողու զիս, այս տան մեջ զիս պահապան ընելո՞ւ բերավ հոս։


ՏԵՍԻԼ Բ.

ՆՈԻՅՆՔ և ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Փախավ գարշելին, բոլոր այս ձախորդություններու պատճառ ինքն է... (Զանոնք տեսնելով) դուք հո՜ս պարոն Մարգար.


ՄԱՐԳԱՐ

Այո՛, պարոն Թափառնիկոս, ձեր սիրո կապը ամրապնդելու համար եկա տիկինին հետ։