Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես անոր ձեռքը համբուրեմ, անիկա իզմե մեծ է. տուր ձեռքդ, տուր համբուրեմ (Կը պագնե), ասկե վերջը կը խոստանամ մորս պես սիրել զքեզ, (Մեկուսի) դարձյալ հաշտվեցանք։


ՄԱՐԹԱ, ճակտեն համբուրելով

Ո՜հ, իմ ամուսինս, կորսնցուցած էի քեզի, հիմա գտա, կը հիշե՞ս մեր հարսնիքը, և այն գիշերը... (Լալով) ինչպես պարեցինք, ո՞ւր էր թե այն վայրկյանները ետ դառնային...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դառնային։


ՄԱՐԹԱ

Ը՜հ, բերանդ խածնեմ։ (Միշտ կը պագնե) Ա՛հ, չեմ կշտանար. (Կ’երգե).

Խնդացեք դուք, օրիորդներ,
Ծիծաղեցեք, ով պարոններ,
Ամենևին չեմ բարկանար,
Քանզի գիտեմ ես բառ առ բառ
Սերը որքան հառաջ երթա
Այնքան հաստատ ւ’անուշ կ’ըլլա,

Ես համբուրեմ, դուք ծաղրեցեք,
Զիրար սիրել ալ սորվեցեք,
Երբ ծերութեան դուռը զարնեք.
Մի մոռնաք այս խոսք հիշեցեք՝
Սերը որքան հառաջ երթա,
Այնքան հաստատ ւանուշ կ՝ըլլա:


(Կը պագնե) ա՞հ, պարսն Մարգար, գուցե մտքեդ անցնի, թե ինչո՛ւ այսչափ իրարանցում... ինչու այսքան համբույրներ... ինչ ընեմ, տակավին սեր կրող սիրտ մը կը տանիմ այս հողաշեն մարմնույս մեջ, այնպիսի սեր մը, որ միշտ երթալով կաճի՝ ու չկրնալուն ամանին մեջ պարունակիլ, դուրս կը