Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առ Հ. Գ. Կ. ԼԵՎՈՆ.

Սիրահարլալներու փողոց, թիվ 20

Ալ հիմա բոլոր կասկածները փարատեցան, հապա ստորագրությունը... (Կարդալ ջանալով) Տ... ա... ր... փ... ած... տարփած... տարփածոդ... տարփածուդ... Լե... լե... վոն...


Քիչ մառաջ եկող ու ակռայի ցավ ունիմ ըսողն ըլլալու է աս... ուրիշ ցավ ունի եղեր... Աղջկանս առանց բան մը իմացնելու սա նամակին պատասխանը գրեմ... ու զինքը հոս հրավիրեմ, աղվորիկ մը ծեծեմ։ Զիս խա՜բել... Բայց Երանյակին գիրին նմանեցնելու է... ժամանակ կորսնցունելու չգար... (Կը գրե):


Տարփածուդ իմ Լևոն Լ. Գ. Կ.

Նամակդ առի, շատ ուրախացա: Ուստի ներկայիվս կիմացնեմ, որ վաղը առավոտ կանուխ եկուր, դուռը կը բանամ, կը նստինք կը խոսակցինք, երկար գրելու ժամանակ չունիմ:

ԵՐԱՆՅԱԿ


Առ. Հ. Գ. Կ. ԼԵՎՈՆ.

Սիրահարյալներու փողոց, թիվ 20


ՏԵՍԻԼ Դ.

ՆՈԻՅՆ և ՄԱՐԳԱՐ, դռնեն կը մտնե

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նիկոյին տամ որ տանի... Նիկո... Նիկո... Նիկո... Նիկո...


ՄԱՐԳԱՐ, հառաջ գալով

Ի՞նչ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ետևը չնայելուն Նիկոն կարծելով

Առ սա նամակը... Ահ, դո՞ւք եք, պարոն Մարգար...