Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում հրաժարականն՛եր, անթիվ մերժումներ, անսպառ քվեներ, միլիոնավոր զերոներ, ահա ասոնք են... մեզի ի՛նչ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

է՞հ, ասկեց ավելի ի՞նչ կուզեիր որ ընեն, ըսել է որ կաշխատին։


ՄԱՐԳԱՐ

Քանի որ շաբաթը գոնե անգամ մը կանոնավոր ժողովը չունինք...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինչո՞ւ ուրեմն արս երեսփոխանները չեն գար, միթե ազգը չեն սիրեր։


ՄԱՐԳԱՐ

Չկրնար ըլլալ, որ ազգը չսիրեն, հարկավ իրենք ալ պատճառ մունին։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կամ թե ժողովուրդը չկրնա՞ր աղեկ ընտրություն ընել. լրագիրները ի՞նչ կըսեն։


ՄԱՐԳԱՐ

Ամեն բան կըսեն. Շար Մտածմանց անուն լրագիրը միշտ Պատրիարքարանի վրա կը դարձընե իր մտածությունը. և կը պոռա թե մինչև որ ամսականավ հմուտ անձինք չդրվին հոն՝ Սահմանադրությունը անգործադրելի պիտի մնա։ Ի պատասխանի այս մտածողության կըսեն՝ «Ստակ չկա, ստակ «կա». մինչդեռ ժողովուրդը ազգին բարելավությանը համար կը խոստանա նպաստեր Մասիսն, իր բարձրակատար գագաթեն սեր և միություն կը պոռա, ափսոս, որ այս բառերը դես շատերուն ականջը մտած չեն։ Երբեմն ալ ստորոտեն ձայն արձակե, կարծելով թե անկե դյուրությամբ կը լսվի, դարձյալ չօգտեր. մեծ մասը ունկն ախից կանցնին անոր առջևեն: Ծաղիկն քաղցրաբույր, որ ամառ ձմեռ կը բացվի, և որուն ամեն մեկ կոկոնը ազգին լուսավորոլթյան հյութ կը պարունակե, փթթելուն պես կսկսի անուշ անուշ բուրել, թեպետ և