Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ

Առավոտուն պատանի մը եկած էր հոս, որ ակռայի ցավ ուներ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այո՛, եկած էր:


ԵՐԱՆՅԱԿ

Ինչպես գտաք այն պարոնը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անիկա ինքնիրեն եկավ։


ԵՐԱՆՅԱԿ

Այսինքն իր վարքը, դեմքը, գեղեցկությունը, խոսքը ոտքը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պարկեշտ տղու մը կը նմանի։


ԵՐԱՆՅԱԿ

Իմ նշանածես ավելի խոհեմ, սիրուն, աղվոր, հագուստները նոր, սիրտը զգայուն, ոտքը պզտիկ, ձեռքը փափուկ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չեմ հասկնար, ի՞նչ ըսել կ՛ոոզես։


ԵՐԱՆՅԱԿ

Ըսել կուզեմ, թե այսպիսի պատանի մը գտնված ատեն ինչո՞ւ իմ սիրտս Մարգարի տամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մարգարի հատկությունները այն պատանվույն հագուստքը կը գերազանցեն, Մարգարը ազգասեր է։


ԵՐԱՆՅԱԿ

Ը՛հ, ազգասեր, միշտ պատռտած հագուստներ կը հագնի։