Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Սատկի՛ս։ (Մեկուսի) Տեր ողորմյա, տեր ողորմյա։


ՄԱՐԹԱ

Գուն սատկե։ (Մեկուսի) Սուրբ Աստվածածին, մեղք մի գրեր:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Աշխարհի առջև ծաղր ու ծանակ պիտի ըլլանք. քրեական հանցանք մը գործեցի քեզի հետ ամուսնանալուս։


ՄԱՐԹԱ

Ստակներս տուր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շունչդ կտրի։ (Մեկուսի) Մեղա, մեղա։


ՄԱՐԹԱ

Ստակովս մարդ եղար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ստակդ գետնին տակը անցնի։


ՄԱՐԹԱ

Քեզի հետ մեկտեղ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, վրան երթալով

Կեցիր, խայտառակ, հասկցնեմ քեզի, թե ինչ է Էրիկ մը. (Կը պառկեցնե, ոտքերը կը կապե) ա՛հ. հիմա պառկե, որ ես ալ երթամ (Կերթա):


ՆԻԿՈ, բարձրաձայն կը խնդա

Ասոնք ալ ամեն օր կռիվ պիտի ընեն։


ՄԱՐԹԱ

Օգնության հասեք։