Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տ Ե Ս Ի Լ Թ.

ԵՐԱՆՅԱԿ, վերջը ՄԱՐԳԱՐ

ԵՐԱՆՅԱԿ

Այս գիշեր միս մինակ պիտի մնամ տան մեջ. այս՛ առանձնութենեն օգուտ քաղելու է: Մեկը գտնեմ Լևոնիկիս ղրկեմ, իմացնելով որ ամենայն դրությամբ կրնա հոս գալ ու հետս խոսակցիլ։ Յուրաքանչյուր ոք իր գործին ելնելուն կնայի, ես ալ ինչ ընեմ, այս աշխարհի վրա ամենը ամենը մեկ սիրական մը ունիմ։ Դեռ ամիս մը չեղավ Փարիզեն դառնալը, այսքան ալ շուտ սիրտս գրավեց... այնպես որ Մարգարեն բոլորովին պաղեցա. ի վերա այսր Փարիզի մեջ կրթվող երիտասարդները սիրելու կերպն աղեկ կը սորվին։ Պոլսեցիներեն շատ վարպետ են այս մասին, հարկավ աղեկ պիտի սորվին, քանի որ հոն սիրելու արվեստ անունով գիրքեր կը տպվին։


ՄԱՐԳԱՐ

Դուն հոս մինակ, Երանյակ։


ԵՐԱՆՅԱԿ, մեկուսի

Եկավ: (Բարձր) Մինակ:


ՄԱՐԳԱՐ

Ի՞նչ ըրիր։


ԵՐԱՆՅԱԿ

Ոչինչ:


ՄԱՐԳԱՐ

Զեռքդ երկնցո՛ւր տեսնեմ, դուն այսքան աղմկոտ էիր, ի՞նչ եղեր ես... ձեռքդ տո՛ւր նայիմ։


ԵՐԱՆՅԱԿ

Զեռքս աղտոտ է։


ՄԱՐԳԱՐ

Մոտ եկուր, համբույր մը ապեմ երեսդ։