Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ

Արդյոք դժբախտությո՞ւն մը պիտի լսեմ. արդեն Երանյակի տխրադեմ կենալը ինձի գուշակել կը տար... բայց ի՞նչ պատահեցավ։


ՄԱՐԹԱ

Ահա բարձրաձայն կ՝ըսեմ, Թափառնիկոսը Սոֆի անունով կին մը կը սիրե։


ՄԱՐԳԱՐ

Կարելի՞ է որ...


ՄԱՐԹԱ

Կարելի է. և այս ժամուն անոր տունը կը գտնվի, մեկ երկու ժամեն պարահանդես պիտի երթան. դիտմամբ այս կերպարանքն առի, որպեսզի չճանչցվիմ, ձեզի ալ կաղաչեմ որ ընկերանաք ինձի։


ՄԱՐԳԱՐ

Անհավատալի կը թվի որ...


ՄԱՐԹԱ

Հավտացեք, շատոնց գիտեի սիրուհի մը ունենալը. բայց ո՞ւր և ո՞վ ըլլալը մինչև այսօր չէի իմացեր, ահա հիմա ամեն բան երևան եկավ, ժամանակ կորսնցնելու չգար։ (Նիկո կը մտնի լապտեր մը բռնած) Եվ դուն, Երանյակ, դուռը լավ մը կղպե, սենյակդ մտի՛ր, թե որ կը վախնաս՝ դրացիին գնա, հոն նստե մինչև որ դառնանք։


ԵՐԱՆՅԱԿ

Չէ, մայրիկ, չեմ վախնար, հոս կը նստիմ, ես հիմակվան նորելուկ աղջիկներեն չեմ, որ մուկեն անգամ կը վախնան։


ՄԱՐԳԱՐ

Շատ ուրախ եմ, որ այսպիսի քաջասիրտ օրիորդ մը գլխուն պիտի դպցնեմ գլխուս։

ԵՐԱՆՅԱԿ, մեկրուսի

Գլուխդ չորնա։ (Կ’երթա):