Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


փոխանակ ցավելու, հասուն տանձերու պես կը թափթփին։ (Մեկուսի) Ժամանակն ալ կանցնի:


ՍՈՖԻ, մեկուսի

Պարահանդեսի ուշ պիտի մնանք։ (Բարձր) Է՜հ, պարոն ատամնաբույժ կաղաչեմ, որ ժամ առաջ սա ցավն անցնենք, վասնզի ժամը կանցնի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ահա եկա. քիչ մը հառաջ եկեք, որպեսզի ուշադրությամբ նայիմ։ (Տեսարանին առաջը կուգան) Բաց բերանդ (Ցած առ Սոֆի) Ի՞նչ ճամբա բռնելու է զինքը քնացնելու համար։ (Մատվըները Սոֆիին բերանը խոթած ակռաները քննելով) Պատասխան չես տար... ինչո՞ւ չես պատասխաներ... ի՞նչ ճամբա բռնեմք... ինչո՞ւ չես խոսիր... (Սոֆի ձեռքովը Թափառնիկոսին ձեռքը վար կր քաշե) պատասխան տո՛ւր։


ՍՈՖԻ, ցած առ Թափառնիկոս

Պատրվակավ մը զինքը դուրս զրկե, որ ընելիքնուս վրա մտածենք.


ԹՈՎՄԱՍ, մոտենալով

Ի՞նչ կը մրմրաք... ինչպե՞ս է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տակավին հայտնի չէ։ (Սոֆիին աջ կողմի այտին մատվներովը զարնելով) Կարծեմ թե ցավը...


ԹՈՎՄԱՍ

Կըսեր որ ձախ կողմը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես ալ անանկ պիտի ըսեի։ (Ձախ կողմի այտին մոտեցնելով ականջը) Հա՛... հոս...