Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ

Աս ի՞նչ փորձանքի հանդիպեցա:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, բարձրաձայն

Փորձա՜նք։


ՍՈՖԻ

Մի՛ հազար, ծառան պիտի արթննա։

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես...


ՍՈՖԻ

Մի՛ հազար ծառան կ՝արթննա:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես չհազա՞մ, ինչո՞ւ (Գրպանեն թաշկինակը հանած ժամանակը երկու նամակ կ’իյնան գրպանեն). Թաշկինակս: (Կը հազա):


ՍՈՖԻ

Մի՛ հազար, կըսեմ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, թաշկինակովը բերանը կը սրբե

Երթանք, տիկին...


ՍՈՖԻ

Աս վիճակին մեջ ինչպե՞ս պիտի երթաս պարահանդես... տունդ գնա պառկե...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տուն երթա՞մ... տուն երթա՞մ, արթնցնե՞մ ամուսինդ... (Դեպի անկողին երթալ կ՞ուզե):


ՍՈՖԻ, արգիլելով

Կը պաղատիմ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Համբերե, գավաթ մալ խմեմ, երթանք: (Լեցնելով) Դուն ալ կուզե՞ս գինի, սատանա քեզի... խաբեբա... էրիկդ կը