Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաբես, հե՜, պոռա՞մ, (Բարձրաձայն) Թովմաս եղբայր, եղբա՛յր Թովմաս։


ԹՈՎՄԱՍ, քնո մնջեն

Ի՞նչ կա...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բան չկա. ձեռքդ տուր, տիկին Սոֆի... ձեռքդ համբուրեմ, եկուր, իմ տոտոշիկս... (Կոտրտվելով կնկան ձայնով) ինտո՞ր եք, տիկին Սոֆի... շաբաթը քանի՜ անգամ լաթ կը վլաք... Մըմծար տուտու, ընտո՞ր ես, քա չըսե՞ս... քա վույ... անցած օրը փողոցը տեսա, քա մեյա, որքան ավրվեր է խեղճը, քա չըսես որ էրիկը գեշ մարդ է եղեր... շատ պան շիտակը տիժարս կրնաց... անանկ լուսնի պես աղվորիկ կնիկը... կապիկի դարձեր է, քա վույ... քա վույ... քա վույ...


ՍՈՖԻ

Տեր ողորմյա, տեր ողորմյա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Քեզի հետ մեյմեկ գինի քսմենք։


ՍՈՖԻ

Կօգտե, ալ մի խմեր, ավելի կը գինովնաս... ես գիտեի որ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, խմելով

Ուղիղ ճամբան գտեր է, շիտակ վար կերթա։


ՍՈՖԻ

Հազար անգամ զղջացի քեզ կանչել տալուս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Եթե այդպես է...