Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Զ.

ՆՈԻՅՆՔ և ԿԻՐԱԿՈՍ

ԿԻՐԱԿՈՍ

Մոմը մարեր են։


ՍՈՖԻ, ցած առ Թափառնիկոս

Ձայն մի հաներ, Կիրակոսն է, ետևես եկուր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ցած.

Գամ։ (Միջին դռնեն կ՝ելնեն):


ԿԻՐԱԿՈՍ

Աս ի՞նչ աղմուկ էր. արդյոք տիկինին փորձա՞նք մը պատահեցավ. խեղճը այսօր այնչափ չարչարվեցավ. բայց լսեցի ձայն մը որ կըսեր, «Ուր ես, Սոֆի». մեռած ըլլալու է, ով Աստված, ինչպես կը դողամ, ճրագն ալ մարեր են, սեղանը ո՞ր կողմն է արդյոք... հա՛, պզտիկ դուռը գոցվեցավ... տնեն դուրս կելնեն... տան մեջ գո՞ղ կար... ահա մեծ դուռը կը զարնեն... ճրագը ո՞ւր է... ես ալ իշու պես քնացեր եմ, թո՛ղ սպասեն քիչ մը... այս գիշեր բան մը կը դառնա, բայց չկրցի իմանալ։ (Դուռը կը զարնեն) Մինչև որ ճրագը չվառեմ, չպիտի բանամ։ (Սեղանը փնտռելով) Ահա վեր կելնեն... Օգնությո՜ւն, օգնությո՜ւն... (ճրագը կը վառե):


ՏԵՍԻԼ Է.

ԹՈՎՄԱՍ, ի քուն, ԿԻՐԱԿՈՍ, ՄԱՐԹԱ, ՄԱՐԳԱՐ, ՆԻԿՈ

ՄԱՐԹԱ, ծեծելով Նիկոն

Թշվառական, առաջի գիշերվընե ի վեր մեզի փողոցե փողոց պտըտցուցիր, տունը գիտեմ ըսելով։


ՆԻԿՈ

Տիկին, գիշեր ատեն։