Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ

Ի՞նչպես կրնա ըլլալ, որ ինձի նամակ գրե և ես ալ պատասխանը ղրկեմ... բոլորովին անծանոթ են ինձի այս նամակագրությունները... խոհանոցին մեջ փնտռեմ նայիմ իր նամակը։ (Կ’երթա):


ՏԵՍԽԼ Դ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, վերջը ԼԵՎՈՆ, ԵՐԱՆՅԱԿ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, վազելով

Շունչս հատավ վազելեն, այնչափ խայտառակություն... խեղճ Սոֆիս ալ ետևես կը վազեր, իյնալով ելնելով. տե՛ս սա երկու ցնդած պառավներուն ըրածը՝ մեզի բռնելու համար պարահանդես եկած են... թե որ իմացվի ասոնք... ով կը կանչե զիս իր տունը... անպատիվ եղա (Աթոռի վրա կը նստի):


ԼԵՎՈՆ, աթոռ բերելով

Ահ, Երանյակ, քու սիրույդ համար...

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ահ, իմ սիրույս համար... (Փատով կը ծեծե) ահ, իմ սիրույս համար... ուրիշ տեղ մը որոշենք տեսնվելու համար... առանձին մնանք... քեզի կը պատմեմ հորդ ատամնաբուժությունը։ (Միշտ ծեծելով) Շատ կը սիրեմ զքեզ... լեզվով չեմ կրնար բացատրել, ուր մնաց թե... փատով... թե որ ինձի նամակ գրելու ըլլալս... հասցեն այսպես ըլլա, առ Հ. Գ. Կ. Լևոն, Սիրահարյալներու փողոց, թիվ 20.


ԼԵՎՈՆ

Ինչո՛ւ կը զարնէք, պարոն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շատ կը սիրեմ զքեզ...