Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Դ.

ԹԵՈՓԻԼԵ և ՆՈԻՅՆ

ԹԵՈՓԻԼԵ

Ահ, եթե զինքը գտնամ բզիկ բզիկ պիտի ընեմ, ինչ ըսել է, տեր մը ամբողջ օր իր ծառան փնտռելու ետևե ըլլա (Դեպի Կոմիկ կ’երթա):


ԿՈՄԻԿ, ետ կը դառնա ու տիրոջը հետ կը զարնվի

Ա՜հ, գլուխս... ուֆ... դո՛ւք եք, տեր... զի՞ս կանչեցիք, ավասիկ եմ։


ԹԵՈՓԻԼԵ

Հո՞ս ես՝ թշվառական, ի՞նչ գործ ունիս հոս։


ԿՈՄԻԿ

Ներեցե՛ք, տեր. ձեր գալստյանը կսպասեի։


ԹԵՈՓԻԼԵ

Տված նամակս տեղը տարի՞ր։


ԿՈՄԻԿ

Այո՛. գեղե՛ցիկ օրիորդի մը հանձնեցի զայն, եթե ուրիշ մըն ալ ունիք, տվե՛ք տանիմ։


ԹԵՈՓԻԼԵ

Ո՛չ. պատասխանը առի՞ր։


ԿՈՄԻԿ

Այո , տեր։


ԹԵՈՓԻԼԵ, բարկությամբ

Ինչո՞ւ չես տար ուրեմն։


ԿՈՄԻԿ

Տալու բան չկա, տեր. պատասխանը բերնիս մեջն է։ Ինձի ըսին, որ նամակավ մը ձեզ պիտոր պատասխանեն։