Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Ես պիտի ըսեի, քիչ մը ուշացնելու է, որովհետև շուտ ըլլա նե՝ ամեն մարդ կասկածի կերթա:


ԹԱԴԵ

Բայց չէ, շուտ ընեմ պիտի։


ՊԱՊԻԿ

Իմ միտքս ալ ան եկավ, շուտ ընելու է, որովհետև ուշ ըլլա նե՝ [1]չար լեզուները ուզածնուն պես մեկնություն կուտան:


ԹԱԴԵ

Վաղը պետք է, որ Սոֆիին հորը հետ այս գործին վրայոք խոսինք։


ՊԱՊԻԿ

Այո՛, մեկտեղ կերթանք և կը խոսինք, [2]ապահով եղիր, որ շատ գոհ պիտի ըլլա։


ԹԱԴԵ

Երթանք ճաշելու և այս խնդրույն վրա ավելի երկարորեն խոսելու։


ՏԵՍԻԼ Գ.

ՆՈԻՅՆՔ, ԱՐՇԱԿ

ԱՐՇԱԿ

Հայր, կուզեի ձեր հետ առանձին տեսնվիլ:


ԹԱԴԵ

Հիմա ժամանակ չունիմ, ասկեց զատ փիլիսոփաները չեն կրնար առանձին տեսնվիլ (Կերթա, Պապիկը ձեռքով նշան կընե, որ ինք ալ կուգա):

  1. [ամեն]
  2. [և]