Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱԴԵ

Աղեկ խորհեցար.


ԱՐՇԱԿ

Այո՛, շատ աղեկ խորհեցանք։


ԹԱԴԵ

Կուզե՞ս որ այո շարթու խոսկապը դրվիս:


ԱՐՇԱԿ

Եթե կուզեք, այսօր, հիմա, այս ժամուս։


ԹԱԴԵ

Զինքը հոս կանչե՞մ։


ԱՐՇԱԿ

Ահ, գանձ մը կը պարգևեք ինձի:


ԹԱԴԵ

Հիմա հոս բերել կուտամ, ձեռք ձեռքի տալով գորձը կը լմնցնեմ։


ԱՐՇԱԿ

Ահ, որչափ բարի եք, հայր։


ԹԱԴԵ

[1]Ես ալ ձեր սիրույն վկայն կըլլամ։


ԱՐՇԱԿ

Երախտապարտ կընեք զիս։


ԹԱԴԵ

Ուստի բերել տամ։


ԱՐՇԱԿ

Այո՛, կառք մը վարձեցեք[2]։

  1. [իմ]
  2. [որ]