Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Սոֆին զիս կը սիրե, հայր:


ԹԱԴԵ

Լռե:


ԱՐՇԱԿ

Ո՜հ, չպիտի լսեմ, Սոֆին իմս է:


ԹԱԴԵ

Սոֆին իմս պիտի ըլլա:


ԱՐՇԱԿ

Ոչ, իմս պիտի ըլլա:


ԹԱԴԵ

Լռե՛, կըսեմ:


ԱՐՇԱԿ

Չպիտի լռեմ։


ԹԱԴԵ

Ալ համբերությունս կը հատնի, (Վրան վազելով) ապերախտ:


ՏԵՍԻԼ ժ.

ՆՈԻՅՆՔ, ՊԱՊԻԿ

ԹԱԴԵ

Տես ի՞նչպես [1]լրբությամբ կը խոսի ինձի պես փիլիսոփայի մը։


ՊԱՊԻԿ, ցած առ Թաղե

Լիրբին մեկն է:


ԱՐՇԱԿ

Լսեցի՞ր, ինչպես անամոթաբար կը վիրավորե բանաստեղծ մը:

  1. [կը խ<ոսի>]