Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

[1]Ձեր կռվույն մեջ մտնելով զձեզ հաշտեցնելը մեծ պատիվ կը համարիմ ինձի։


ԹԱԴԵ, ցած առ Պապիկ

Պատրաստվինք Սոֆիին տունը երթալու[2]։


ՊԱՊԻԿ, ցած առ Թադե

Այո, մեկտեղ կ'րթանք։


ԱՐՇԱԿ

Տուր ձեռքդ սխմեմ, բարեսիրտ մարդ։


ՊԱՊԻԿ

Պարտքս է (Ցած առ Արշակ) Սոֆին քեզի մնաց, (Ցած առ Թադե) համոզեցի, որ Սոֆին քեզ ձգե։


ԹԱԴԵ

Շնորհակալ եմ քենե, Պապիկ, (Ձախ ձեռքը կը թոթվե):


ԱՐՇԱԿ

Ես ալ նույնպես, (Աջ ձեռքը կը թոթվե):


ՊԱՊԻԿ

Պարտքս կատարեցի։

  1. [մանավադ թե]
  2. [Թա<դե> կերթա]