Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Ահ, եթե գտնայի սա անիծյալը:


ՏՐԳՐԱՆ

[1]Բայց ո՞վ է այս անիծյալը:


ՀՈՎՍԵՓ

Բռնվելու ըլլա նե՝ կը տեսնաք, բայց չեմ ուզեր, որ դուք հոս կենաք, չեմ ուզեր, որ տունս ոտք կոխեք, դուրս ելիր, վատ, խարդախ։


ՏՐԳՐԱՆ, մեկուսի

Ապուշ[2], Սոֆին իմս պիտի ըլլա (Կերթա):


ՀՈՎՍԵՓ

Ինչ աղեկ բան է նախազգուշությունը, եթե փաստաբանը առաջուց իմաց չտար, սըվոր կեղծավոր խոսքերուն պիտի խաբվեի և բերնես խոսք պիտի փախցնեի. երթամ քիչ մը սենյակս հանգչելու. Գեվորգ, Գեվորգ. (Կուգա) հոս կեցիր, աչքդ դրան վրա ըլլա, մեկը հիմա ուրախ լուր մը պիտի բերե, շուտով [3]իմաց տուր ինձի (Կ’երթա):


ՏԵՍԻԼ է.

ԳԵՎՈՐԳ, վերջը ԱՐՇԱԿ

ԳԵՎՈՐԳ

Ուրախ լուր ըսավ ու գնաց, ես ինչ գիտնամ, ո՞րը տխուր է, ո՞րն ուրախ։


ԱՐՇԱԿ

Օ՜ օ՜ օ՜, ձեր ազնվությունը հոս...


ԳԵՎՈՐԳ

Այո՛, հոս է:

  1. [երթամ]
  2. [ծերունի]
  3. [ինձ]