Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Գ.

ՆՈԻՅՆՔ, ԱՐՇԱԿ

ԹԱԴԵ

Դեռ բավական չեղա՞ն ըրածներդ, անամոթ։


ԱՐՇԱԿ

Ի՞նչ կա:


ԹԵՐԵԶԱ

Ի՛նչ պիտի ըլլա, Սոֆի<ն> կը սիրես եղեր։


ԱՐՇԱԿ

Այո՛, Սոֆին կը սիրեմ, և քիչ ատենեն պիտի ամուսնանանք։


ԹԵՐԵԶԱ

Դուն չէի՞ր, [1]որ համար կյանքդ կուտայիր։


ԱՐՇԱԿ

Ամենևին։


ԹԵՐԵԶԱ

Պապիկին ալ հազար անգամ ըսեր ես, որ ինձի համար կը մեռնիս եղեր, խելքդ կը թռցնես եղեր (Պապիկը կ’երթա), ասոնց ամենը սո՛ւտ է, սիրադրուժ, ապերախտ...


ԱՐՇԱԿ

Օրիորդ, ես ասանկ բան մը մտքես անգամ անցուցած չեմ, թո՛ղ թե բերնովս ըսած ըլլամ։


ԹԵՐԵԶԱ

Պապիկը սո՞ւտ պիտի խոսի։


ԱՐՇԱԿ

Ատիկա քեզ ծաղրեր է։

  1. [զիս սիր<ելուդ>]