Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻԳՐԱՆ

Բարեսիրտ մեկրըկ երևաք:


ՍՈՖԻ

Խնդիրքս չպիտի մերժես։


ՏԻԳՐԱՆ

Իր վրա պիտի գթաս։


ՍՈՖԻ

Արշակը[1] թեթև է:


ՏԻԳՐԱՆ

Դուն ծանր գլուխ մարդ մես։


ՍՈՖԻ

Արշակը ապուշ է, խենդ է։


ԹԱԴԵ

Խենդին մեծն է։


ՏԻԳՐԱՆ

Դուն աղեկ կը խորհիս։


ՍՈՖԻ

<Արշակը>[2] չեմ ուզեր։


ԹԱԴԵ

Իրավունք ունիս չուզելուդ։


ՍՈՖԻ

Ո՛հ. մինչև վերջին շունչս երախտապարտ պիտի մնամ քեզ։


ԹԱԴԵ

Չեմ ուզեր, որ երախտապարտ մնաս։

  1. [Տիգրանը]
  2. [Տիգրանը]