Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Հապա դա՞տը։


ՍՈՖԻ

Ահ, հայր, դատ չունիս, քու դատախազդ Տիգրանն էր, որ այս միջոցներուն դիմած էր զիս առնելու համար։


ՀՈՎՍԵՓ

Ի՞նչ կըսես:


ՏԻԳՐԱՆ

Գթությո՜ւն, գթությո՜ւն, դատ չունիմ ալ։


ԹԱԴԵ

Բայց ես դատ ունիմ, դատ պիտի վարեմ ամենուդ դեմ, և կը բողոքեմ։


ՏԻԳՐԱՆ և ՍՈՖԻ

Կրնաք բողոքել[1]:


ՀՈՎՍԵՓ

Շատ կը ցավիմ, որ աղջիկս քեզի չուզեր, (Արշակ կը մտնե):


ՏԵՍԻԼ ժ.

ՆՈԻՅՆՔ, ԱՐՇԱԿ

ԱՐՇԱԿ

Եվ ինչպե՞ս հնար է որ ուզե։ Սոֆին ինձի համար ստեղծված է։


ՍՈՖԻ

Այո՛, զքեզ ծաղրելու համար ստեղծված է, պարոն թեթև։


ԱՐՇԱԿ

Թեթև՞...

  1. [(Կերթա)]