Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեր, որ Օգսենն այս մասին վերաբերի։ Եթե հաջողիմ իրեն՛ հետ համաձայնություն մը գոյացնել, աղեկ. եթե ոչ՝ դատիդ պաշտպանությունն ես պիտի ստանձնեմ ու պիտի շարունակեմ խաղալ մեր խաղերը։ Դուք այժմեն վստահ ըլլալու. եք, որ հասարակաց կարծիքը մեզի նպաստավոր պիտի ըլլա։


ԱՆՈԻՅՇ

Մեծապես շնորհակալ եմ, սիրելիս, որ կը խստանաս, քաջությամբ պաշտպանել զիս և ահա զոհողությունդ կը կըրկնապատկե սերն, զոր ունիմ քեզի համար...։


ՏԵՍԻԼ Թ.

ՆՈԻՅՆՔ և ՕԳՍԵՆ

ՕԳՍԵՆ

Շատ հանդգնություն ցույց կուտաք, տիկին, ձեր անդորրության խանգարման պատճառ եղող անձն ձեր քովն պահելով նույն իսկ այն վայրկենին, ուր անհավատարմության հանցանքով ամբաստանված դատարան ներկայանալու կոչնագիր պիտի ընդունիք։ Փոխանակ արդարանալու միջոցներ փնտռելու, ձեր գործած ոճիրն հաստատելու ապացույցներ կորոներ։ Մեծ հանդգնություն...։


ԿԻՊԱՐ

Արդարանալու պետք չունի, որովհետև հանցանք չունի...


ՕԳՍԵՆ

Եվ դուք ընտանիք մը փճացնելու աշխատելեն ու հաջողելեն ետքը տակավին կը համարձակի՞ք ձեր լրբությունն ավելի առաջ տանելու։


ԿԻՊԱՐ

Շատ առաջ կերթաք։


ՕԳՍԵՆ

Ընդհակառակն, ետ կը մնամ՝ զուր իրմե շատ ավելի հանցավոր եք, որովհետև դուք գայթակղեցուցեր եք զինքն,