Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳՐԻՏ

Հայրս է:


ԿՈՄԻԿ

Այո՛, ինքն է:


ՆԵՐՍԵՆ

Կոմիկ, Կոմիկ:


ԵՐՎԱՆԴ

Ի՞նչ ընեմ։


ԿՈՄԻԿ

Գետնին տակ անցի՛ր։


ՄԱՐԳՐԻՏ

Փախի՛ր։


ԵՐՎԱՆԴ

Համբույր մը:


ՆԵՐՍԵՆ

Կոմի՛կ, Կոմի՛կ։


ԿՈՄԻԿ

Տե՛ր, տեր։


ՄԱՐԳՐԻՏ, առ Երվանդ

Գնա՛։


ԵՐՎԱՆԴ

Եկուր, մեկզմեկ գրկենք:


ՄԱՐԳՐԻՏ

Ատենը չէ... գնա՛:


ԿՈՄԻԿ

Հարմար ատեն է, ես ալ հոս եմ, գրկվինք, պագտվինք:


ՆԵՐՍԵՆ

Կոմիկ:


ԿՈՄԻԿ

Տեր։