Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Հարկ անհրաժեշտ է, որ դուրս ելնե անպատճառ, փաստաբանական պարտքս կը պահանջե, որ քիչ մառանձին մնամ ձեզի հետ:


ԿԻՊԱՐ

Իմ պատիվս ալ կը պահանջէ, որ բնավ առանձիՆ չմնար անոր հետ:


ՕԳՍԵՆ

Ի՞նչ կը նշանակե այս ընդդիմությունը...


ՏԵՍԻԼ ժ.

ՆՈԻՅՆՔ և ՊԱՂՏԱՍԱՐ

ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՛նչ է... ի՛նչ կա...


ՕԳՍԵՆ

Այո՛, առանձին տեսակցություն մանհրաժեշտ պեաք է:


ԿԻՊԱՐ

Առանձին տեսակցություն մը բնավ հարկավոր չէ։


ՊԱՂՏԱՍԱՐ, առ Կիպար

Անիկա փաստաբան է, խիստ մի՛ խոսիր հետը։


ԿԻՊԱՐ. հրելով Պաղտասարը

Դուն մի՛ խառնվիր, խնդիրք ուրիշ կերպարանք առած է:


ՕԳՍԵՆ

Փոխանորդիս կինն է, ինչո՞ւ չես տար, որ հետը խոսիմ երկու վայրկյան։


ՊԱՂՏԱՍԱՐ, առ Օգսեն

Ան ալ բարեկամ է, մի՛ վշտացներ...