Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոսկին, ամբողջ գումարը հարյուր հիսուն ոսկի, որ չնչին գումար մէ անհավատարիմ կնիկե մը բաժնվիլ հաջողելու համար: Կը հուսամ, թե դուք անմեղ պիտի ելնեք դատարանեն և ձեր հակառակորդը պիտի կրե արժանավայել պատիժն. իսկ եթե բոլոր ջանքերուս հակառակ չկարենանք մեր հուսացած արդյունքն ձեռք բերել, այն ատեն ալ իրավունք պիտի ունենամ իմ հարյուր հիսուն ոսկվո գումարն պահանջելու, ըստ որում աշխատությունս միշտ աշխատություն է...


ՊԱՂՏԱՍԱՐ

Սխալ չհասկնա՜մ, կարծեմ Կիպար ըսիք, այնպես չէ՞:


ՕԳՍԵՆ

Այո, Կեն ինի կի, պե այբ րե պար, Կիպար...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ա՜յ թշվառական... որո՞ւ մտքեն կանցներ... ու տասը տարիե ի վե՞ր կը սիրե եղեր...


ՕԳՍԵՆ

Այո՛։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՞վ կը հավատար:


ՕԳՍԵՆ

Ի՞նչ պիտի պատասխանեք առաջարկությանս։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ պատասխանեմ... ապրիս, Կիպար, ապրիս...։


ՕԳՍԵՆ

Պատասխանելու է, որ ըստ այնմ զործի սկսինք կամ չսկսինք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ապրի՜ս, շատ ապրի՛ս, Կիպար։