Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Հարյուր հիսուն ոսկին մեծ գումար մը չէ անհավատարիմ սրտակիցե մը և վատ մտերիմն մը բաժնվելու համար։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այդ գումարով երեք կին կառնվի, եղբայր։


ՕԳՍԵՆ

Իրավունք ունիք, կին մարձակելն ավելի սուղ է, քան առնելը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Գոնե վստա՞հ եք թե պիտի շահինք դատը։


ՕԳՍԵՆ

Շատ վստահ եմ. նրբացուցիչ դեպք հանցանաց չունին բնավ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Լավ. բավական է որ բաժնվիմ սա սատանա կնիկեն։


ՕԳՍԵՆ

Աճապարեցե՛ք ուրեմն առաջին վճարումն ընելու, որպեսզի նախնական գործողություններն ավարտենք։ Ինչպես գիտեք, այս գործողություններն քիչ մը երկար են. աղերսագիրը նախ նախագահին կը մատուցվի, որ նախաձեռնության ատյանը կը հղե, նախաձեռնության ատյանը ձեռնահասության ատյանը կը հղե, ձեռնահասության ատյանը հարաբերության դիվանը կը հղե, հարարերության դիվանը խմբագրության դիվանը կը հղե, խմբագրության դիվանը իրավասության դիվանը կը հղե, իրավասության դիվանը տնտեսական դիվանին, տնտեսական դիվանն ուսումնական դիվանին, որմե կերթա Դատաստանական Խորհրդո, որ խնդիրը քննելու համար հանձնաժողով մը կը կազմե, այս հանձնաժողովն ալ խնդիրն ուսումնասիրելու համար մասնաժողով մը կը կազմել որ մասնախումբ մը կը կազմե խնդիրը մանրամասնորեն սեր-